211652_close_icon
views-count1391 դիտում article-date 20:19 10-12-2019

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 7-ին, ժամը 16-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավաքնդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով Գյումրիի Շարլ Ազնավուրի անվան հրապարակից հիվանդանոց է տեղափոխել 47-ամյա մի տղամարդ: Օպերատիվ խումբը բժշկական կենտրոն էր մեկնել: Սակայն տուժողն ի վիճակի չէր եղել բացատրություն տալու: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Մարմնական վնասվածքների բնույթն հուշում էր, որ նրան դանակահարել են: Իսկ թե ով, որտեղ` իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ, պարզվեց հաղորդումից երկու օր անց: Բացահայտման ուղղությամբ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, Գյումրիի Շչերբինայի փողոցի սկզբնամասում` կոշկի վերանորոգման կրպակի մոտ, վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով տուժողին մարմնական վնասվածք էր պատճառել Կոշտոյան փողոցի 65-ամյա մի բնակիչ: Դեկտեմբերի 9-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր