ՃՏՊ-ների հետեւանքով զոհերի թիվը 2019 թվականի առաջին եռամսյակում նվազել է 12-ով. ՃՈ պետ

30/04/2019 schedule17:59

2019 թվականի առաջին եռամսյակում կայացվել է 423 հազար 466 վարչական տույժ նշանակելու մասին որոշում, 2018 թվականի նույն ժամանակահատվածի 510 հազար 707-ի փոխարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

«Խախտումների արձանագրման կենտրոնի կողմից տեխնիկական միջոցներով 2019 թվականի առաջին եռամսյակում կայացվել է 323 հազար 107, իսկ 2018 թվականի առաջին 3 ամիսներին՝ 431 հազար 563: Ճանապարհապարեկային աշխատակիցների կողմից 2019 թվականին արձանագրվել է 99 հազար 359 խախտում, 2018 թվականի 75 164-ի համեմատ»,- նշեց Եգոր Կարապետյանը:

Ոչ սթափ վիճակում վարորդների թիվը 2019-ի առաջին եռամսյակում եղել է 1624, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1346: Հայտնաբերվել է առանց համարանիշի 56 մեքենա, որը 51-ով ավելի է նախորդ տարվանից:

2019 թվականի առաջին 3 ամիսներին պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4413 մեքենա՝ նախորդ տարվա 3067-ի համեմատ:

«Բնակչությանը նաեւ շատ է հետաքրքրում, թե որքան մեքենա է ներկրվել եւ հաշվառվել այս տարի: 2019-ի ապրիլի 29-ի դրությամբ 32 հազար 119 մեքենա է հաշվառվել, որը 13 հազար 519-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2018 թվականի ապրիլի 29-ին հաշվառված է եղել 18 հազար 596 մեքենա:

Ճանապարհատրասնպորտային պատահարների թիվը 2019 թվականի առաջին եռամսյակում եղել է 937, որոնց հետեւանքով 63 զոհ եւ 1400 վիրավոր է եղել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների ցուցանիշը եղել է 768՝ 75 զոհով եւ 1124 վիրավորով:

Կարապետյանը նաեւ ասաց, որ «Խաչմերուկի հատված» գծանշման՝ այսպես կոչված «վաֆլիների» վերաբերյալ Ճանապարհային ոստիկանությունը փոփոխություն է ներկայացրել, եւ մայիսի 5-ից վարորդները կսկսեն տուգանվել՝ 5000 դրամի չափով:

«ՃՈ-ն երբ գծանշումն արեց, հայտարարություն տարածեցինք, որ սա փորձնական է, որպեսզի մեր վարորդների աչքը տեսնի եւ սովորի: Արդեն այսօր Ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել է փոփոխություններ, մայիսի 5-ին արդեն բավականին փոփոխություններ են ուժի մեջ մտնելու, որոնցից մեկը «վաֆլիներն» են: Մենք նորից կգծանշենք այն խնդրահարույց խաչմերուկները «վաֆլիներով», կդրվեն ճանապարհային նշաններ եւ արդեն կտուգանվեն: 5000 դրամ տուգանքի մասին է խոսքը»,- նշեց Եգոր Կարապետյանը:

ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն էլ հայտնեց, որ մայիսի 5-ից փոփոխություններ են սպասվում նաեւ շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկների վերաբերյալ:

«Գիտեք, որ փորձնական եղանակով մոտ մեկ տարի կիրառեցինք ճանապարհային նշանների եղանակով, որ շրջանաձեւ խաչմերուկի ներսում գտնվող վարորդն ունի առավելություն ներս մտնողի հանդեպ: Հիմա արդեն կանոնն է փոխվել, եւ մայիսի 5-ից ՀՀ բոլոր շրջանաձեւ երթեւեկությամբ խաչմերուկներում, որտեղ չեն լինի տեղադրված հակառակ ճանապարհային նշաններ, որ դրսից մուտք գործողն ունի առավելություն, կանոնի ուժով շրջանաձեւ երթեւեկության մեջ գտնվող վարորդը կունենա առավելություն»,- ասաց նա:

Չիլինգարյանի խոսքով՝ փոփոխություններ են կատարվելու նաեւ ճանապարհային նշանների խմբերում, ավելացվելու են հետիոտներին եւ հեծանիվներին վերաբերող ճանապարհային նշանները:

ՃՈ պետ Եգոր Կարապետյանը նշեց, որ Երեւան քաղաքում այսօր իրականում խնդիր կա ե՛ւ կայանատեղերի, ե՛ւ ընդհանրապես երթեւեկության հետ կապված:

Նրա խոսքով՝ 2017 թվականին ՀՀ տրանսպորտային պարկն ավելացել է 38 հազար 260 տրանսպորտային միջոցներով, 2018 թվականին 73 հազար 562-ով, իսկ 2019 թվականին այս պահի դրությամբ 32 հազար 115 տրանսպորտային միջոցով: 

«Այս տրանսպորտային միջոցների գոնե 50 տոկոսն օգտագործվում է Երեւան քաղաքում: Պարզ հաշվարկով՝ տրանսպորտային միջոցով երկու տարի երեք ամսում 420 կմ տրանսպորտային միջոց գտնվում է Երեւան քաղաքում, իսկ եթե դա վերածենք քառակուսի մետրի՝ մոտավորապես 110 հա տրանսպորտային միջոց միայն Երեւանում է, իսկ եթե վերածենք դա հրդեհային նորմերը պահելուն, այսինքն` 15 քառակուսու փոխարեն լինի 24 քառակուսի մետր, նշանակում է՝ 170 հա Երեւանում տարածք է պետք, որպեսզի Երեւանում օգտագործվող տրանսպորտային միջոցները կայանվեն»,- ասաց ՃՈ պետը:

Հարցին՝ հնարավոր չէ՞ կանգառում կայանելու մեկ րոպե թույլտվությունը դարձնել հինգ րոպե, Եգոր Կարապետյանը պատասխանեց, որ կարելի է տասը րոպե էլ թույլատրել: «Պատկերացրեք, այսօր մենք տվել ենք մեկ րոպե, բայց երթեւեկության հետ կապված նմանատիպ խնդիրներ են առաջացել, եթե եւս մեկ րոպե էլ ավելացնենք, խցանումները կրկնակի կլինեն»,- նշեց ՃՈ պետը:

Հարցին, թե լուծումն ինչպե՞ս են պատկերացնում, Կարապետյանը պատասխանեց, որ պետք է տրանսպորտային միջոցները կայանեն հատուկ հարմարեցված տեղերում կամ վճարովի կայանատեղերում:

Դիտարկմանը, թե հաճախ տաքսու վարորդներն են այդ կայանատեղերում կանգնել, եւ թույլ չեն տալիս, որեւէ մեկն այդտեղ կանգնի, Եգոր Կարապետյանը պատասխանեց, որ արդեն 2.5 տարի է՝ ճանապարհային ոստիկանությունը Երեւանի քաղաքապետարանի հետ մեծ ծավալի աշխատանք է կատարում տաքսիների կայանտեղիների հետ կապված:

«Նրանք հարց էին բարձրացնում, որ տեղ չունեն կայանելու. այդ հարցը կարգավորել ենք, սակայն կան տրանսպորտային միջոցներ, այդ թվում տաքսիները, որոնք բոլորիս աչքի առաջ շատ-շատ խախտումներ են անում: Դրա համար այս բալային համակարգն ենք ուզում օր առաջ կյանքի կոչել, որպեսզի բոլորը հասկանան՝ իրենք վարորդական իրավունքից կզրկվեն, եթե հաճախակի կատարեն նմանատիպ խախտումներ»,- նշեց  նա:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ ասաց, որ չկա մի խոշոր քաղաք, որի առաջ կայանատեղիի եւ խցանման խնդիր ծառացած չլինի: «Իսկ Երեւանում խցանում չկա, դա կարելի է ասել, որ դանդաղ ընթացք է, որովհետեւ, ի տարբերություն այլ խոշոր քաղաքների, մենք Երեւանում խցանում չենք ունենում, որ ժամերով երթեւեկությունը կանգնած մնա, այստեղ ուղղակի դանդաղում է, իսկ դա բոլոր խոշոր քաղաքներին բնորոշ խնդիր է»,- ասաց Ահարոնյանը:

ՃՈ պետը նշեց, որ իրենք վերլուծություն են իրականացրել մի քանի օր առաջ կրկեսի խաչմերուկում: «Վերցրել ենք մեկ երթեւեկելի գոտին եւ վերլուծություն ենք իրականացրել: Պարզվել է, որ 450 մեքենայի փոխարեն այդտեղ երթեւեկում է 875-ից 925 մեքենա, այսինքն՝ կրկնակիից ավել»:

Տպել
2029 դիտում

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան