Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2021-ին  բռնագանձել է շուրջ 26%- ով ավելի գումար

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2021-ին  բռնագանձել է շուրջ 26%-
ով ավելի գումար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում կառույցի ղեկավար կազմի և սպայական անձնակազմի մասնակցությամբ հունվարի 21-ին տեղի է ունեցել ծառայության 2021 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին ներկա է եղել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից,  միջոցառման սկզբում ներկայացվել է հաշվետու ժամանակահատվածում Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքների, կատարողական տարբեր վարույթներով բռնագանձումների ծավալների, գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական գործողությունների ցուցանիշները։

«Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ընթացք է տրվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է մոտ մեկ միլիոն կատարողական վարույթով: 2021թ. ընթացքում պետբյուջեի, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտին բռնագանձվել է ավելի քան 42միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է շուրջ 26%-ով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ տարեկան ամփոփիչ խորհրդակցութան ժամանակ առանձնահատուկ կարևորվել է տեխնոլոգիական նորագույն գործիքների կիրառմամբ կատարողական վարույթներին առնչվող տեղեկատվության մատչելիության ապահովումն ու քաղաքացիներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների որակի շարունակական բարձրացումը։   Քննարկվել են նաև ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը և կատարողական ցուցանիշների բարելավմանն ուղղված հիմնական միջոցառումները։ Ծառայության ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նկատելի խախտումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ։

Նշվում է, որ տարվա ընթացքում ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ գխավոր հարկադիր կատարողի հրամաններով խրախուսվել են Ծառայության մի շարք աշխատակիցներ։

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ տարեկան գործունեության ցուցանիշներով ընտրվել են լավագույն բաժինները։

Հաշվետու խորհրդակցությանը հաջորդել է նորանշանակ 8 հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]