211652_close_icon
views-count18074 դիտում article-date 20:28 15-02-2020

Բաչո Ռամիշվիլին՝ Արմեն Աշոտյանի երգը վրացերեն ձայնագրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, 168.am

Նախորդ տարվա դեկտեմբերին 26-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հեղինակած «Իմ լավ ընկեր» երգը բավականին մեծ ճանաչում գտավ: Օրեր առաջ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ վրաց հայտնի երգիչ Բաչո Ռամիշվիլին ձայնագրել է երգի վրացերեն տարբերակը: Այդ առիթով [url=https://168.am/2020/02/15/1257031.html?fbclid=IwAR2XwqLH8bSJr7VoR2aZ3uGSDaDxgJyZ_8zt0B-uMnXgCs2oBKdCXsAXz4E]168.am[/url]-ը զրուցեց Բաչո Ռամիշվիլիի հետ: – Դուք վրացերենով ձայնագրել եք հայ հեղինակ Արմեն Աշոտյանի «Իմ լավ ընկեր» երգը: Ե՞րբ եք առաջին անգամ լսել երգը, ինչո՞ւ որոշեցիք այն ձայնագրել վրացերենով: – Այս երգը ես առաջին անգամ լսել եմ համացանցում, և պարզվեց, որ Արմեն Աշոտյանն իմ ընկերոջ ընկերն է: Չեմ ճանաչում Արմեն Աշոտյանին: Երգը լսեցի, հետո պարզվեց, որ մենք ընդհանուր ընկեր ունենք: – Իսկ Դուք գիտե՞ք, որ Արմեն Աշոտյանը Հայաստանում հայտնի քաղաքական գործիչ է: – Այո, գիտեմ: – Ամեն դեպքում ինչո՞ւ որոշեցիք ձայնագրել այս երգը, ինչո՞վ այն Ձեզ գրավեց: – Այս երգն ընկերների մասին է, և ինձ դուր եկավ թեման, հետո տեքստը թարգմանել տվեցի վրացերեն: Վրացերեն տարբերակն ինձ շատ դուր եկավ, ու ես որոշեցի անպայման երգել այս երգն իմ մայրենի լեզվով: – Մինչ այդ հայերեն երգերը վրացերեն ձայնագրելու այլ փորձեր եղե՞լ են, թե՞ սա առաջին անգամն էր: – Ոչ, սա առաջին երգն է: Մանրամասները՝ [url=https://168.am/2020/02/15/1257031.html?fbclid=IwAR2XwqLH8bSJr7VoR2aZ3uGSDaDxgJyZ_8zt0B-uMnXgCs2oBKdCXsAXz4E]168.am[/url]-ում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր