211652_close_icon
views-count3869 դիտում article-date 23:20 11-03-2020

Տավուշի ոստիկանները փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել․ փաստաթղթերը բացակայել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Տավուշի բաժինների ծառայողները հայտնաբերել են փայտածուխի երեք արտադրամաս, որտեղ արտադրվող փայտածուխի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայում էին։ Արտադրամասերից երկուսը գործում էր Պառավաքար գյուղում։ Հայտնաբերված փայտանյութի, մի քանի տասնյակ պարկ փայտածուխի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի արտադրամասի գործունեությունը կասեցվել և նշանակվել է մասնագիտական ստուգում։ Մյուսում ևս հայտնաբերվել են փայտածուխ պատրաստելու տարաներ ու 7 խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ փաստաթղթերը բացակայում էին։ Այս դեպքում ևս նշանակվել է մասնագիտական ստուգում։ Գանձաքար գյուղի մի արտադրամասում էլ հայտնաբերվել է փայտածուխ պատրաստելու տարաներ. մեկը՝ փայտանյութով լցված, ինչպես և մի քանի խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել։ Դարձյալ արտադրամասի գործունեությունը կասեցվել է և նշանակվել մասնագիտական ստուգում։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի և Տավուշի բաժիններում նյութեր են նախապատրաստվում։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր