ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք պատերազմ սկսվի Իրանի դեմ՝ գրում է Fox Business-ը։
Ըստ նրա՝ ինքը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմ չի լինի:
Նա նաև հավելել է, որ երկու երկրների ռազմական հակամարտությունը «չէր տևի երկար»:
Թրամփը նաև շեշտել է, որ չի պատրաստվում ամերիկյան զորակազմ ուղարկել Իրան: