1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ընդդիմություն ներկայացող մյուս քաղաքական ուժերն իրականում լուսանցքում են

ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ընդդիմություն ներկայացող մյուս 
քաղաքական ուժերն իրականում լուսանցքում են

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ ՀՀԿ-ից բացի, իրենց ընդդիմություն ներկայացնող մյուս քաղաքական ուժերն իրականում ոչ ընդդիմություն են, ոչ էլ իշխանություն, նրանք լուսանցքում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաղդասարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ունեցած ճեպազրույցում:

Անդրադառնալով դիտարկմանը, թե մյուս քաղաքական ուժեըը կարծում են, որ Հանրապետական կուսակցությունը չի կարող լինել ընդդիմություն, քանի որ ընդդիմությունը պետք է լինի անբիծ, իսկ իրենց իշխանության ժամանակ շատ սխալներ են թույլ տրվել, Բաղդասարյանն ասաց. «Մյուս քաղաքական ուժերը ոչ այն ժամանակ կարողացան նորմալ ընդդիմության մեջ տեղավորվել, ոչ էլ հիմա են կարողանում: Նրանք ոչ ընդդիմության մեջ են, ոչ էլ՝ իշխանության: Նրանք լուսանցքում են: Եթե իրական ընդդիմություն էին, թող իրար հետ ճանապարհ գնային, ինչո՞ւ էին տատանվում»։

Նրա կարծիքով՝ մյուս ուժերը սպասում էին ՀՀԿ-ի քայլերին, սկզբում իրենց հետ էին բանակցում, հետո՝ իշխանության եկող ուժի: Բաղդասարյանի կարծիքով՝ այդպիսի ընդդիմություն չի լինում:

Հարցին, թե «Լուսավոր Հայաստան»  կուսակցությունն իրենց հետ բանակցե՞լ է, Բաղդասարյանը նշեց՝ անուններով չի խոսում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]