ՀՀ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն իրավունք չունեն Արցախում հաշվառված մարդուն կանչել հարցաքննության. Վիտալի Բալասանյան

Ինչպես հայտնի է՝ Վիտալի Բալասանյանի աղմկահարույց հայտարարությունից հետո նրա հնչեցրած կարծիքների մասով կազմվել էր գործ, որով զբաղվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:

Վիտալի Բալասանյանը մեկ ամիս առաջ նաև հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն «Մարտի 1»-ի գործի շրջանակում, սակայն չէր ներկայացել:

Այսօրվա ասուլիսում Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ Հայաստանի ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն ոչ իրավաչափ գործունեություն են ծավալում:

«ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն իրավունք չունեն Արցախում հաշվառված մարդուն կանչել հարցաքննության: Կարող են դա անել Արցախի գլխավոր դատախազության համաձայնությամբ,- հայտարարեց Բալասանյանն ու ավելացրեց,- Եթե Հայաստանի ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն, օրենքի համաձայն՝ դիմեն Արցախի Գլխավոր դատախազությանը, այդ դեպքում Բալասանյանը պատրաստ է ներկայանալ ու պատասխանել քննչական ծառայությունների հարցերին»:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս