▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ բուհեր և ինստիտուտներ կարող են միավորվել. ԿԳ նախարար

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկել է ԱՊՀ գիտնականների 2-րդ համաժողովը: Այն նպատակ ունի զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական գործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակել առաջարկություններ ԱՊՀ երկրների նորարարական քաղաքականության զարգացման համար, ինչպես նաև նպաստել ԱՊՀ երիտասարդների շրջանում գիտության տարածմանը:

 

 

 

 

 

Համաժողովին ներկա է եղել կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությանը, նա ելույթից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Հարությունյանը հայտնել է, որ նախարարությունը նախատեսում է գիտության և կրթության ոլորտում օպտիմալացումներ իրականացնել: Նախարարը չի բացել փակագծերը, միայն նշել է, որ որոշ բուհեր և ինստիտուտներ կարող են միավորվել:

 

«Գիտությունների ազգային ակադեմիայի հետ քննարկում կլինի որոշ ինստիտուտների միավորման հետ կապված, որոնք առաջիկայում կնախաձեռնենք», – ասել է նախարարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին