Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանի ելքը․ ինչու է աղմկում Մոսկվան

«Ես համոզված եմ, որ «Ելք» դաշինքը իշխող կոալիցիայի ապագա անդամ է։ Ես դրանում միանգամայն վստահ եմ։ «Ելք»-ը իշխանական կամ իշխանամետ նախագիծ է, այդ պատճառով պետք է ուշադիր լինենք իրենց հայտարարություններին»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը` անդրադռանալով ԵՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք» դաշինքի կողմից ԱԺ ներկայացված օրենքի նախագծին։

Ռուսաստանցի քաղաքագետը նաև հավելել է. «Հարցն այն է, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները բաղկացած են մի քանի՝ իրարից տարբեր հանգամանքներից։ Դուք գիտեք, որ ռազմական մասն ավելի անկախ է տնտեսական հատվածից։ Բայց ես համոզված եմ, որ տնտեսական հարաբերությունների փլուզումից հետո՝ հարց է դրվելու Գյումրիից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու վերաբերյալ»։

Կոլերովը հավելել է՝ եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա անխուսափելիորեն դուրս կգա նաև ՀԱՊԿ-ից։ Ինչպես միշտ` Մոսկվայում ավելի լուրջ են վերաբերվում Երևանում տեղի ունեցած զարգացումներին, քան իրականում դրանք կան:

Մոսկվայի համար իսկապես աննախադեպ է, երբ Հայաստանի խորհրդարանի խմբակցություններից մեկը կարող է ԵՏՄ-ից դուրս գալու հարց բարձրացնել, որովհետև եվրասիական ընկալումների մեջ քաղաքական դաշտը միատարր է պատկերվում:

Պատահական չէ, որ Կոլերովը «Ելք»-ի կամ նրա նախաձեռնության թիկունքում տեսնում է իշխանության «ականջները»: Հայաստանում այլընտրանքի ձևավորման հեռանկարը սարսափեցնում է Մոսկվայի քաղաքական և փորձագիտական շրջանակներին, որովհետև քաղաքական զուգահեռ օրակարգի գոյությունն ինքնին ենթադրում է, որ Հայաստանի հասարակությունը ստացել է ընտրության հնարավորություն: Դա ավելի սարսափելի հեռանկար է Մոսկվայի համար, քան «Ելքի» կոնկրետ նախաձեռնությունը և պատահական չէ, որ «Կիկոսի մահի» սցենարով Կոլերովը «Ելքին» դարձնում է Հայաստանի իշխանության մաս, իսկ Հայաստանը դուրս է դնում ՀԱՊԿ-ից:

Եթե մի կողմ թողնենք Կոլերովի երևակայությունը, ապա ռեալ պոլիտիկի տեսանկյունից` խորհրդարանական մեծամասնությունն, իհարկե, մերժելու է ընդդիմության նախաձեռնությունը: Հենց այստեղ էլ` խնդիրը կանգնելու է այլընտրանքի ձևավորման բովանդակային օրակարգ դառնալու կամ մեկանգամյա քալով սահմանափակվելու դիլեմայի առաջ: ԵՏՄ-ում Հայաստանի անդամության չեղարկման նախաձեռնությունը չպետք է սահմանափակել սոսկ խորհրդարանական քվեարկությամբ կամ ավելի ճիշտ` այդ քվեարկությունն այս գործընթացի միայն այսբերգային և ոչ էական դրսևորումն է, որովհետև դրա արդյունքը կանխատեսելի է:

Այդքանով հանդերձ` «Ելքի» նախաձեռնության խորհրդարանական քննարկումներն ու քվեարկությունը կարևոր են` ներքաղաքական համատեքստում: Դրանք այս պահին չեն լուծելու Հայաստանը ԵՏՄ-ից դուրս բերելու խնդիր, սակայն քաղաքական լյուստրացիայի նշանակություն են ունենալու, որովհետև առարկայորեն բացահայտելու են «եվրասիականներին»` որպես մեկ ամբողջություն, համակարգ, որին ինտեգրված են թե իշխանությանը ֆորմալ առումով մաս կազմող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, թե «Ծառուկյան» դաշինքը, որն իրեն ընդդիմադիր է հռչակել:

Կոլերովը կեղծում է, թե «Ելքն» իշխանության պրոեկտ է, ճիշտ հակառակը` ԵՏՄ հարցով քվեարկությունը հավակնում է դառնալ այն լակմուսի թուղթը, որը վերացնելու է քաղաքական դաշտի լղոզվածությունը` ներքաղաքական բաժանարար գիծը տանելով եվրասիականության կողմնակիցների և ընդդիմախոսների միջև:

Մինչ այս պահը Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև եղել է եվրասիական կոնսենսուս, հիմա Մոսկվայում տագնապած են, որ այդ կոնսենսուսը վերանում է, ուրեմն` կարող է սկսվել իսկապես ապագաղութացման գործընթաց:

Իհարկե, այս ամենը առայժմ տեսական դատողություններ են, որովհետև մենք չգիտենք, թե ի՞նչ կոնսենսուս է «Ելքի» ներսում: Արդյո՞ք դաշինքում նախաձեռնությունը համարում են բավարար և սահմանափակվելու են բացառապես խորհրդարանական քննարկումներով և քվեարկությամբ: Եթե` այո, նույնիսկ այդ պարագայում դաշինքի նախաձեռնությունը կարևոր է, որովհետև այն կարող է իշխանությունն օգտագործել ավելի ուժեղ դիրքերից արտաքին քաղաքականություն վարելու համար: Սակայն ԵՏՄ-ի հարցի պարփակումը խորհրդարանական ձևաչափում բավարար չէ երկրում այլընտրնքային օրակարգ ձևավորելու համար:

«Ելքի» երեկվա նախաձեռնության իրական հասցեատերը ոչ Մոսկվան է և ոչ էլ` Հայաստանի իշխանությունը, այլ մեր հասարակությունը կամ դրա այն հատվածը, որը կոնսոլիդացվելու, Հայաստանի այլընտրանքային զարգացման օրակարգ ունենալու հնարավորություն է ստացել:

«Ելք»-ում որևէ պարագայում չպետք է համարեն, որ ԵՏՄ-ում Հայաստանի անդամության չեղարկման նախաձեռնությունը հերոսություն է և սահմանափակվեն մեկ քայլանոց գործողությամբ: Այս նախաձեռնությունը պետք է դառնա Հայաստանի այլընտրանքային զարգացման քաղաքական պլատֆորմ` հարստացվելով երկրի անվտանգության, արտաքին քաղաքականության, ԼՂ խնդրի կարգավորման կոնկրետ մոտեցումներով: Միայն այդպիսի քաղաքական պլատֆորմը Հայաստանի ապագաղութացումը կդարձնի կամուրջ քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու համար: Սակայն սա ենթադրում է տքնաջան աշխատանք խորհրդարանի պատերից դուրս` հասարակության հետ: Կա՞ «Ելք»-ում նման կոնսենսուս, թե՞ համաձայնությունը միայն խորհրդարանական նախագծի շուրջ է` ցույց կտա ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում