ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Թուրքիա՝ Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերություններում ճգնաժամի կարգավորման համար։ Այս մասին հայտնում է Haber7-ը։
Սպասվում է, որ այսօր կկայանան Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ ամերիկյան պատվիրակության բանակցությունները։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը դադարեցրել էր Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը՝ Թուրքիայում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակցի ձերբակալման պատճառով։
Թուրքիայի իշխանությունները, մեկնաբանելով գլխավոր հյուպատոսության աշխատակցի կալանավորումը, նշել են, որ նա կապեր է ունեցել Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ, ով մեղադրվում է Թուրքիայում զինված հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ։
Թուրքիան, իր հերթին, նույնպես դադարեցրել է վիզաների տրամադրումն ԱՄՆ քաղաքացիներին։