News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մենք պետք է շատ լուրջ աշխատենք, որպեսզի վիճակագրության կոմիտեի եւ ընդհանրապես Հայաստանում պաշտոնական վիճակագրության մակարդակը ավելացվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, վիճակագրությունը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից. «Մեր կառավարությունը մտադիր է հենց այդ խնդիրը լուծել, եւ մենք սրա մեջ շանս ենք տեսնում՝ կոմիտեն նույնը թողնելով՝ ստեղծել իրավիճակ, որ կոմիտեն բալանսավորված լինի, այսինքն՝ իսկապես կոմիտեի լիարժեք անկախություն ապահովվի, որովհետեւ սա օգտակար է նաեւ կառավարության համար»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ հանրությունը շատ հաճախ կասկածի տակ է դնում վիճակագրության կոմիտեի ոչ թե թվաբանությունը, այլ բովանդակությունը:

ՀՀ վարչապետը հիշատակեց վիճակագրության մասին հայտնի խոսքը, որ կա սուտ, կա լկտի սուտ, եւ կա վիճակագրություն. «Ես հույս ունեմ, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն մեզ բոլորիս կհանի այդ տրամաբանությունից: Սա ընդամենը հումոր է, ես հուսով եմ, որ ձեզ որեւէ բանով չնեղացրի»,-ասաց Փաշինյանը:

Նշենք, որ այսօր Կառավարությունը որոշում կայացրեց Ստեփան Մնացականյանին վեց տարի ժամկետով նշանակել Վիճակագրական ծառայության կոմիտեի նախագահ:

Կառավարության որոշմամբ նշանակվեցին նաեւ Վիճակագրության պետական խորհրդի անդամները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ