Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժ Սարգսյանը վաղուց «խաչ է քաշել» Կարեն Կարապետյանի վրա. ԵՀՄՖ նախագահ

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, օրերս կառավարությունում «Նաիրիտ» գործարանում ներդրումներ անելու հետ կապված հանդիպում եղավ։ Քանի որ մշտապես հետաքրքրված եք եղել այս հարցով, ի՞նչ կարծիք ունեք՝ կառավարությունն այդ ուղղությամբ գործնական քայլեր կանի՞։

Հոկտեմբերին մեր պատվիրակությունն առաջին անգամ ժամանեց Երևան, հանդիպեցինք  վարչապետին և բացասական արդյունքով վերադարձանք Եվրոպա։ Մեր կարծիքով՝ այն ժամանակ վարչապետը բոլորովին պատրաստ չէր ընկալելու մեր ասածները, մի քանի շաբաթվա վարչապետ էր և ամենայն հավանականությամբ ստացել էր մեզ հակազդելու կարգադրություն։ Երկարատև պայքարից հետո՝ հիմնականում «Նաիրիտ»-ի ժողովրդի համառ ցույցերի և պահանջների արդյունքում, կառավարությունը գնաց զիջման, և համաձայնեցին մեզ հետ երկրորդ փուլ անցնել ու ուսումնասիրել մեր առաջարկները։ Չնայած  այն հանգամանքին, որ Ազգային ժողովում թեմայի շուրջ վարչապետը մի քանի անհեթեթ հայտարարություն էր արել՝ առ այն, թե մենք չունենք ծրագիր, չենք պատկերացնում՝ ինչի տակ ենք մտնում և այլն… վերջիվերջո, վարչապետին տեղ հասավ, որ հոլդինգը ոչ միայն ունի ծրագիր, այլև այդ ծրագիրը ժամանակին կազմվել է բրիտանական խոշոր, պրոֆեսիոնալ կազմակերպության կողմից, որը ներակայացվել է   Ազգային ժողով ու հաստատվել։ Մենք երկարատև պայքար մղելու արդյունքում հասկացրինք վարչապետին, որ իրականությունն այլ է, և մենք պատրաստ ենք զբաղվել «Նաիրիտով», և մոտ մեկ ամիս առաջ հանդիպելու առաջարկություն ստացանք։ Ես իմ ներկայացուցիչներին ուղարկեցի՝ ֆինանսական, տեխնիկական վերականգնման մասով շատ արհեստավարժ բավականին հայտնի կոնցեռն՝ հինգ հոգանոց պատվիրակություն, և լրացուցիչ՝  Հայաստանի մեր ներկայացուցիչները՝ քիմիայի ասպարեզում չկա ավեի լավ մասնագետ, քան մեր գլխավոր փորձագետ Վարդան Վարդանյանը, ինչպես նաև «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։ Չնայած իմ թիմը հանդիպումից շատ գոհ է, ես շատ զգուշավոր եմ մոտենում։ Հարց առաջին՝ մեզ հրավիրում է վարչապետը և ընդունում է Վաչե Գաբրիելյանը։ Գուցե ես որպես հոլդինգի նախագահ չեմ ժամանել, դրա համար կարգավիճակը փոխեցին, բայց, այնուամենայնիվ, եվրոպական երկրներում նման քայլեր չեն արվում, չի կարող վարչապետը հրավիրել, բայց աշխատանքը տանի փոխվարչապեը։ Ամեն դեպքում ես շատ զգուշավոր օպտիմիզմով եմ մոտենում հանդիպման արդյունքներին, չնայած անկեղծ ասեմ՝ մեր թիմը շատ է ոգևորվել։ Ծրագիրը մենք արդեն ավարտին ենք հասցրել՝ խոսքը ոչ միայն «Նաիրիտ»-ի արտադրության  վերականգնման մասին է, որը մեզ համար բացարձակ խնդիր չի ներկայացնում։ Չնայած կառավարության հակաօրինական գործողություններին առ այն, որ մեզ  առաջարկում են վերականգնում, հետո տարբեր մասերի վաճառքներ են կազմակերպում, ինչը կարող  է վերագործարկմանը  վնասել, մենք հույսներս չենք կորցնում։  Տեղի կունենա երկրորդ փուլը, և մենք ավելի կոնկրետ կհասկանանք՝ ինչպես ենք շարունակելու։ Ամեն դեպքում իմ թիմն այսօր ոգևորված է։

-Ոգևորվածության առիթը հանդիպման ընթացքում ստացած խոստումներն ու հավաստիացումնե՞րն են։ Չէ՞ որ նախկինում էլ շատ խոստումներ տրվել ու չեն իրագործվել, որտեղի՞ց վստահություն, որ այս անգամ կհաջողվի։

Իմ վերաբերմունքն այսօրվա կառավարությանն ու իշխանություններին հայտնի է՝ խիստ բացասական։  Ոչ մի հավատ չի կարող լինել, մինչև չունենանք արդյունք։ Երկրորդ՝ կան կասկածներ, որ քաղաքական խաղեր են տարվում նախագահի կողմից, և մեզ հետ այս ջերմ հարաբերությունների հաստատումը գուցե նաիրիտցիների ճնշման տակ է  արվում։ Ընդդիմադիր  զանգվածը քուն է մտել այսօր, կեղծված ընտրությունների արդյունքում այդպես էլ պետք  լիներ, ժողովուրդը լիովին հրաժարվեց պայքարից, իսկ արտագաղթը կրկնակի թափ ստացավ։ Բնական է, որ այս իրավիճակում՝ հավատանք, որ նախագահն ու իր դրածո կառավարությունը կարող են իսկապես երկրի մասին մտածել ու դրական քայլեր անել… նման հեքիաթի չեմ հավատում։ Բայց մյուս կողմից՝ ավելի քան վստահ եմ, որ «Սասնա ծռեր 2» թույլ չտալու համար իշխանությունների կողմից որոշակի փոխզիջումներ են պետք։ Նաիրիտցիների կողմից կազմակերպված ցույցերը ամեն հինգշաբթի իշխանության համար լուրջ մտահոգության առարկա են դարձել, և ստիպված սկսեցին  մեզ հետ բանակցել։ Արդյունքը կարճ ժամանակ հետո կերևա՝ արդյոք վերցրել են նորից կեղծման ուղի՞ն, թե՞  մեր ճնշման տակ իսկապես փորձելու են զբաղվել Հայաստանի տնտեսության վերականգնմամբ։ Ես այժմ ունեմ չափավոր  օպտիմիզմ և գիտեմ՝ որոնք են լինելու իմ հաջորդ քայլերը։  Հիմա պատրաստում ենք ֆինանսավորումը, մոտ վեց ամիս փորձագիտական հետազոտություններ ենք անելու, որպեսզի կոնկրետ  հասկանանք՝  որ արտադրության հատվածում որքան ներդրում է հարկավոր, տարբեր ծավալի գումարներ ենք պատրաստում, նույնիսկ հայտարարում   էինք, որ 150 միլիոն է  անհրաժեշտ, մասնագետները հիմա խոսում են մոտ 300 միլիոն ներդրում անելու մասին. առաջին անգամ եմ այդ թիվը հնչեցնում, բայց ամենայն հավանականությամբ ներդրման ծավալները մինչև 350 միլիոն կհասցնենք։ Կրկնում եմ՝ այդ քիմիական հսկայի արտադրանքը համաշխարհային շուկայում մեծ արձագանք ունի։

– Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում կառավարության, վարչապետի գործունեությունը, մարզերում այս օրերին հանդիպումներ է ունենոմ, կշտամբում մարզպետներին, բայց շատերը կարծում են՝ դա պարզապես PR քայլ է, և ռեալ փոփոխություններ երկրում չեն լինելու։

Ցավոք, ես միանում եմ շատերի կարծիքին, ոչ մի վստահություն չունեմ։  Երբ ինքս էլ մամուլի միջոցով հետևում եմ կատարված շարժին, իսկապես ոչ մի լուրջ բան չեմ տեսնում և չեմ էլ հավատում, որ այս իշխանությունը որևէ լուրջ քայլ կարող է անել։ Կոնկրետ Սլովակիայում մարզպետները ժողովրդի կողմից ուղիղ ընտրությամբ են ընտրվում, ի՞նչ մարզպետ, որ Հայաստանում նշանակվում է նախագահի կողմից, թելերով կախված մանիկեն է։ Ի՞նչ սպասենք մարզպետներից, որոնք բոլորը ՀՀԿ-ական են, այսօր ցանկացած գործչի ճակատին գրի ՀՀԿ ու խաչ դիր նրա վրա։ Եթե պետական գործիչների ընտրությունը կատարվում է միայն մի հայտանիշով՝ ՀՀԿ-ակա՞ն է, թե՞ ոչ, ինչպե՞ս կարելի է այդ գործչից  որևէ բան սպասել։ Պաշտոնյային ընտրում են ոչ թե  արհեստավարժությամբ, այլ կուսակցական հատկանիշներից ելնելով։ Թող Սփյուռքից երբևէ չսպասեն դրական արձագանքի, եթե իրենց վերաբերմունքը չփոխեն։ Բացարձակ զրոյական վերաբերմունք Սփյուռքից Սերժ Սարգսյանի ու նրա ընտրած կառավարության նկատմամբ։

– 2018-ին ընդառաջ շատ է  խոսվում այն մասին, որ նախագահի և վարչապետի միջև կա ներքին հակասություն։  Արդյոք կիսո՞ւմ եք այդ գնահատականը, թե՞  կարծում եք՝ դրանք ուռճացված մոտեցումներ են, և նրանք ամեն բան վաղուց պայմանավորվել են։

Ես հակասություն տեսնում եմ, տեսնում եմ դրա խորացում։  Ավելի քան համոզված եմ՝ Սերժ Սարգսյանը վաղուց իր մտքում Կարեն Կարապետյանի վրա մեծ խաչ  է դրել։ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին կկոտրի ու կսարքի իր վասալը ՝ճիշտ այնպես, ինչպես դա  արեց  մինչև ընտրությունները։ Կարեն Կարապետյանը իր վարչապետի գործունեությունը մի կողմ թողած՝ երկրի տնտեսության ղեկավարին ոչ հարիր վարքագծով վազք է կատարել մարզերով ու ՀՀԿ է գովում, էլ չեմ ասում, որ մտավ ՀՀԿ-ի դրոշի տակ։ Այդ էպոպեան ավարտվեց ու տվեց այն սարսափելի արդյունքը, որ ընտրությունները կեղծվեցին։  Ես խորապես համոզված եմ, որ ընտրությունները չեն կեղծվել փող բաժանելու արդյունքում, դա սուտ բացատրություն է. ժողովուրդը չի ստացել փող ու գնացել ընտրել ՀՀԿ-ին, ես հային գիտեմ, նա կարող է փող վերցնել ու չմասնակցել ընտրությանը կամ ընտրել իր բարեկամին ու հարևանին։ Այդ գումարով հնարավոր չէր այդքան ձայն հավաքել, իրենք մաքսիմում մի քանի միլիոն են բաժանել, բայց այդքան ձայնի համար մի 50 միլիոն էր պետք։ Ո՞նց կարող էր «Ելք» դաշինքն այդքան տոկոս հավաքել, բոլորը գիտեն, որ «Ելքը» խորհրդարան չէր անցնի, իր ամբողջ ընտրարշավը տեսել ենք։ Այդ թվերը իրականությանը չեն համապատասխանում, ՕՐՕ-ինն էլ չէր համապատասխանում, պետք է «Ելքի»-ից շատ ձայն ունենար։ Սերժ Սարգսյանը նախապես որոշել էր՝ ում էր թողնելու ԱԺ, և բնական է, որ դա ոչ մի կապ չուներ այն ընտրակեղծիքների  հետ, որ իրենք ներկայացնում են։ Շեղելու  համար Կարեն Կարապետյան բերեց, փող բաժանեց, երբ Կարենն իր գործը կատարեց, ինչպես ընդունված է  ասել՝ «Մավրը կատարեց իր գործը, Մավրը կարող  է հեռանալ կամ մահանալ»։ Եկել է Կարենի հեռանալու կամ մահանալու ժամանակը։ Նա  կհեղինակազրկվի և ստիպված կհեռանա. սա մոտավորապես այն կարծիքն է, որ տարածված  է արտերկրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում