Apple-ը թողարկել է iOS 11-ի վերջին թարմացումը20 սեպտեմբերի 2017 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին Apple-ը թողարկել է iOS 11-ի վերջին թարմացումը, որը հասանելի է ծրագրային ապահովման անվճար թարմացման ձևաչափով iPhone 5s և ավելի նոր սարքերի, iPad Air և iPad Pro, iPad 5 բոլոր մոդելների, iPad mini և հաջորդ մոդելների, ինչպես նաև 6-րդ սերնդի iPod touch-ի համար: Այս մեծ թարմացումը ներառում է բազում կարծես թե փոքր, բայց կարևոր թարմացումներ և բարելավումներ: Օրինակ, Messages-ի կոնտենտն այժմ սինխրոնացվում է iCloud ամպի միջոցով, այսինքն բոլոր հաղորդագրությունները ակտուալ կլինեն: Apple Pay վճարային ծառայությունը սովորել է գումար փոխանցել օգտատերից օգտատերին iMessage-ի միջոցով և Touch ID նույնականացմամբ, գրում է Ferra.ru-ն: Siri ձայնային օգնականը ավտոմատ թարգմանության գործառույթ է ստացել՝ անգլերեն բառերն ու բառակապակցութունները հնարավոր կլինի թարգմանել չինարեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն: Օգնականը կունենա ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ ձայն: Բարելավումներ կան նաև լուսանկարահանման բաժնում՝ ներառյալ Instagram-ի Boomerang-ի ոճով էֆեկտները: Բարելավվել է նաև դիմանկարի ռեժիմը: Քարտեզներում ավելի մանրակրկիտ նավիգացիա է նախատեսված, ներառյալ օդանավակայաններն ու առևտրի կենտրոնները: «Տուն» հավելվածը մեծ հնարավորություններ ունի՝ այդ թվում AirPlay 2 դինամիկներ, տնային սարքերի գործարկման նոր եղանակներ, իսկ AirPlay 2-ն աջակցում է աուդիո բազմասենյակային ռեժիմին և այլն: iOS 11-ի այլ նոր գործառույթների թվում կա «չանհանգստացնել» գործառույթը վարորդների համար: iOS 11-ը թույլ կտա նաև մշակողներին հավելվածներ ստեղծել, որտեղ օգտատերերը կկարողանան տեսնել վիրտուալ կոնտենտն իրական բնապատկերից բացի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ–ում արգելափակվել է Այդ մասին հայտնել է ԲՏԱ փոխնախարարը Սիմոնյանը` Տավուշի գյուղերի մասին. Ոչ ոք չի հանձնում՝ դեմարկացիա ենք անում Նա վստահեցրել է, որ այն, ինչ Հայաստանինն է, ՀՀ իշխանությունը դեմարկացիայի է ենթարկելու, իսկ այն, ինչ Ադրբեջանինն է, կարող է մնալ նրանց ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Այն նախատեսված է ապրիլին Իսպանիայում Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Հայաստանյան շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչները ելույթ են ունենում Fastexverse վիրտուալ տիրույթում |