1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ կառավարությունում քննարկվել է վարչական ռեգիստրների ձևավորման հայեցակարգի նախագիծը

ՀՀ կառավարությունում քննարկվել է վարչական ռեգիստրների ձևավորման 
հայեցակարգի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում փետրվարի 27-ին  քննարկման է ներկայացվել ՀՀ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում վարչական ռեգիստրների ձևավորման ու դրանց հիման վրա ինտեգրված պետական վարչական տեղեկատվական համակարգի գործարկման հայեցակարգի նախագիծը, որը մշակվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից: Ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը կարևորել է նշված ռեսգիստների դերը ճշգրիտ և բազմակողմանի վիճակագրական տվյալների ձևավորման տեսանկյունից՝ նշելով, որ բազմաթիվ զարգացած երկրներում վիճակագրական տվյալների հիմնական աղբյուրը հենց վարչական ռեգիստրներից ստացվող տեղեկատվությունն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարեն Կարապետյանն, ընդգծելով վարչական ռեգիստրների, ինչպես նաև ինտեգրված պետական վարչական տեղեկատվական համակարգ ունենալու անհրաժեշտությունը, առաջարկել է նախ գույքագրել պետական մարմինների տարբեր օղակներում առկա համապարփակ և կիրառելի նշանակություն ունեցող շտեմարանները, որոնք հնարավոր կլինի հաշվի առնել նոր համակարգը ձևավորելու ընթացքում: Նա հանձնարարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ ոլորտում առկա խնդիրներն ուսումնասիրելու, համակարգի ներդրման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]