Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ոչինչ ինձ չի կանգնեցնի՝ իրականացնելու մեր ծրագրերը. Ռուբեն Վարդանյան

«IDeA» հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հերթական բաց նամակն է գրել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ բարեկամներ, «Տրոյկա Դիալոգ» ընկերության՝ 2006-2012 թթ․-ի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներից հետո ամբողջ աշխարհից մեծ թվով գործընկերներ, բարեկամներ եւ համախոհներ, անգամ անծանոթ մարդիկ դիմել են ինձ եւ Ռուսաստանում ու Հայաստանում տեղակայված մեր գրասենյակներ՝ փոխանցելով անկեղծ աջակցության խոսքեր, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնելով բոլոր այն ծրագրերի ու նախաձեռնությունների համար, որոնք իրականացնում են մեր ընտանիքը, մեր համախոհները եւ թիմը։

Ցավոք, ես չեմ կարող յուրաքանչյուրին անձամբ պատասխանել եւ այդ պատճառով որոշել եմ հանդես գալ բաց նամակով։ Ես խորապես երախտապարտ եմ բոլորին, ով հավատում է ինձ, մեր թիմին, եւ այն ամենին, ինչ մենք անում ենք։ Վստահությունն ամենամեծ արժեքն է, եւ ձեր անվերապահ աջակցությունն ստեղծված իրավիճակում դրա ամենալավ ապացույցն է։

Հրապարակված նյութերում ամեն ինչ իրար է խառնված՝ կոնտեքստից կտրված տեղեկատվություն, մեկնաբանություններ ու հորինվածք։ Չնայած նրան, որ նյութերի մեծ մասում նշվում է իմ հասցեին մեղադրանքների բացակայության մասին, ես՝ որպես «Տրոյկա Դիալոգի» ավագ գործընկեր, ինձ պատասխանատու եմ զգում կատարվող ամեն ինչի համար։ Մեր իրավաբաններն այժմ ուսումնասիրում են բոլոր հնարավոր իրավական գործողությունները մեր հեղինակությունը պաշտպանելու համար։ Միեւնույն ժամանակ մոռացության է տրվում, թե ինչ ժամանակներում ենք ապրել․ «Տրոյկա»-ն ստեղծվում էր 1990-ականների սկզբին, երբ ներդրումային-բանկային ինդուստրիա գոյություն չուներ, եւ ամբողջ երկիրն էր գտնվում ստարտափային վիճակում։ Այդ ժամանակ մենք հրաժարվեցինք ապրել «ջունգլիների օրենքներով», եւ անում էինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ստեղծենք Ռուսաստանում քաղաքակիրթ միջավայր՝ խաղի հստակ կանոններով։ Ճիշտ չէ գնահատել «Տրոյկա»-ի գործունեությունը պատմական, տնտեսական եւ բիզնես կոնտեքստից դուրս՝ գնահատելով այն այսօրվա չափանիշներով։ Մեկ անգամ եւս ընդգծեմ, որ իր պատմության ողջ ընթացքում «Տրոյկա»-ն անում էր ամեն ինչ, որպեսզի գործի օրինականության եւ թափանցիկության սկզբունքներին, միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ երբեմն էլ սահմանում էր ընդունված չափանիշները գերազանցող նշաձող։

Հատկանշական է, որ շատ հրապարակումներում հաճախ է նշվում իմ հայկական ծագումը։ Ես ռուսաստանցի եմ՝ հայկական արմատներով, ինչով շատ հպարտանում եմ։ Որպես ներկայացուցիչ մի ժողովրդի, որը երկար դարեր քաղաքակրթությունների միջեւ կամուրջի դեր է խաղացել, ես միշտ՝ իմ բոլոր նախագծերում, ձգտել եմ երկխոսության։ «Տրոյկա»-ն, իր բազմազգ եւ բազմամշակութային միջավայրով, կամուրջ էր ծառայում Ռուսաստանի եւ աշխարհի միջեւ, օտարերկրյա ներդրողներ էր բերում երկիր եւ ռուսաստանյան ընկերություններին հնարավորություն էր տալիս դուրս գալ համաշխարհային ֆինանսական շուկաներ։

Այսօր մենք շարունակում ենք իրականացնել առեւտրային, սոցիալ-ձեռնարկատիրական եւ բարեգործական ծրագրեր՝ առաջնորդվելով նույն նպատակով եւ համոզմունքով։ Ռուսաստանում ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես-դպրոցը, Հայաստանում UWC Դիլիջան դպրոցը, եւ հատկապես «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը․ այս բոլորը ծառայում են աշխարհում մարդկանց համախմբմանը, աշխարհ, որտեղ դեռ ամուր հիմքերի վրա է «հարազատ-օտար» դիմակայությունը։

Սիրելի՛ բարեկամներ, եւս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ աջակցության եւ ինձ հավատալու համար։ Ցանկանում եմ ասել բոլորին․ ոչինչ ինձ չի կանգնեցնի՝ իրականացնելու մեր ծրագրերը։ Ես գիտեմ, որ մեզ սպասվում են դեռ շատ մարտահրավերներ ու դժվարություններ։ Վստահ եմ՝ մենք ամեն ինչ կհաղթահարենք միասին։ Մեզանից հետո մնալու են միայն մեր երեխաները եւ մեր իրական գործերի մասին հիշողությունը։ Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք մեզ շրջապատող աշխարհն ավելի լավը դարձնել, այլապես մենք բոլորս ապագա չունենք։

Միացե՛ք մեզ եւ միասին շարժվենք առաջ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում