×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը մայիսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, որոնք ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մայիս
ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի մայիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո՝ 51 հիշատակում

• Նազենի Հովհաննիսյան՝ 42 հիշատակում

• Միհրան Ծառուկյան՝ 20 հիշատակում


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Մայիսին վարկանիշային ցուցակում առաջատարը կրկին Սիրուշոն է: Նախորդ ամիս երգչուհին իր YouTube-յան ալիքում կարճ հոլովակի միջոցով պատմեց «Body on Body» երգի երգի եւ տեսահոլովակի մասին, որում ներկայացավ ոճային կտրուկ փոփոխությամբ՝ կարճ մազերով: Սիրուշոն տեսանյութում անդրադարձել է նաեւ այդ շրջանում իր զգացողություններին, հանրության շրջանում տարածված խոսակցություններին, եւ ոչ միայն:




Մայիսին վերսկվեց Սիրուշոյի «Արմատ» հեռուստանախագիծը, որի շրջանակում նա ներկայացնում է իր շրջագայությունները եւ դրանց ժամանակ տեղի ունեցած կարեւոր հանդիպումները: Այս անգամ երգչուհին պատմեց նաեւ իր և Բելլա Քոչարյանի առաջին հանդիպման մասին:



Մայիսի 16-ին Սիրուշոյի որդին՝ Միքայելը, դարձավ 5 տարեկան: Երգչուհին շնորհավորական խոսքերով լուսանկար էր հրապարակել. «Babyyyy)) Happy B-Day )) I love you a googolplex and more»:


View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)


Նախորդ ամսվանից լայն տարածում գտավ  Սիրուշոյի «Body on Body»  երգի ներքո պարային թրենդի հոլովակը:

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)


Մեր վարկանիշային ցուցակի երկրորդ հորիզոնականում արդեն երկար ժամանակ Նազենի Հովհաննիսյանն է: Ինչպես յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի, դերասանուհին եւս չի կարողանում անտարբեր մնալ իր շուրջը կատարվող իրադարձություններին:

Նա իր մտորումներն ու  հայացքներն արտահայտում է գրառումների միջոցով, որոնք հաճախ ուղեկցում են գեղեցիկ լուսանկարներով:


«Հայի խաչը ծանր է, երբեմն անմարսելի ծանր. սիրով ու միմյանց օգնելով պիտի տանենք մեր խաչը», «Ինձ իսկապես կներեք, որ այդպես էլ չսովորեցի լինել անտարբեր, մնալ անմասն ու չբարկանալ, երբ ինչ-որ բան էնպես չի..., իսկ շատ բան էնպես չի...», «Բոլորս էլ ճոճվող «կամրջի» վրա ենք: Միակ ուժը, որով կկարողանանք ինքնակազմակերպվել, հենց մենք ենք՝ իրար ձեռք բռնած: Պիտի անցնենք կամ ընկնենք»:

Նազենի Հովհաննիսյանը հետեւորդներին հուզել է հոր հիշատակին նվիրված գրառմամբ.«.... Հայրս մահացավ 2 տարի առաջ. լավ է, որ գոնե չտեսավ Արցախի կորուստը: Կներես, որ չհասցրի քեզ գրկել. ինձ չեմ կարողանում ներել»:



Վերջին օրերի ահասարսուռ տեսարանների մասին խոսելիս Նազենին ցավով նկատել է, որ «ողջերը «մեռած են», հերոսներն՝ անթաղ»: Դերասանուհին վստահ է, որ մեղավորները համարժեք պատիժ կստանան, իսկ պատմության մեջ կմնան՝ որպես դավաճաններ:

Երկարատեւ դադարից հետո վարկանիշային ցուցակում կրկին արական սեռի ներկայացուցիչ ունենք: Այս անգամ երրորդը Միհրան Ծառուկյանն է: Երգչի որդին մայիսի 4-ին դարձավ 10 ամսական: Միհրանն ու Արփին լուսանկար են հրապարակել՝ «Իմ 10 ամսական մեծ տղա» գրառմամբ:

Մայիսի 28-ին նախատեսվում էր Միհրան Ծառուկյանի համերգը, սակայն երգիչն իր  միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում տեղեկացրել է, որ համերգը տեղի չի ունենա՝ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով:


«Թող աշխարհի բոլոր երեխաները ապրեն խաղաղ երկնքի տակ», - Երեխաների պաշտպանության միջազգային օրն իր հրապարակած լուսանկարին կից գրել է Միհրանը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին