Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Հատկանիշների պատերազմ. մեր մեծ մարտահրավերը

Աներկբա է, որ աշխարհը ներկայումս գտնվում է պատերազմական ռեժիմում, ընդ որում՝ այդ հասկացության մի քանի հարթության կամ շերտի իմաստով: Այդ թվում է նաև այն, ինչը կարող ենք թերևս բնորոշել հատկանիշների պատերազմ: Պետությունները, ազգերը, ժողովուրդները, հանրությունները մրցում են կամ պարզապես պայքարում իրենց հատկանիշներով, և հետկորոնավիրուսային աշխարհ ասվածը թերևս պետք է արտացոլի ուժերի նաև այդ հարաբերակցությունը: Մինչ այդ, իհարկե, անհրաժեշտ է արձանագրել մի բան, որ հետկորոնավիրուսային աշխարհ ասվածը չի լինելու ինչ-որ ստատիկ մի իրականություն, երբ հաստատվելու է մի ստատուս-քվո, և չի լինելու որևէ այլ զարգացում կամ գործընթաց: Համաշխարհային մրցակցությունն իր շարունակվող ընթացքը ունենալու է նաև հետկորոնավիրուսային աշխարհ ասվածում, ըստ այդմ՝ դրա մասին խոսելիս պետք չէ թյուրըմբռնմամբ նկատի ունենալ մի իքս կետ, որին պետք է ձգտել՝ դրանից հետո հանգիստ ապրելու ակնկալիքով:

Այդուհանդերձ, հետկորոնավիրուսային աշխարհ ասվածը ունենալու է որոշակի մեկնարկային գծեր, ելակետեր, որոնցում իր էական դերն ունենալու է նաև ներկայիս հատկանիշների համաշխարհային մրցակցության արդյունքը: Ո՞վ է լինելու ավելի կազմակերպված, որտե՞ղ է լինելու սոցիալական համերաշխության առավել գործնական դրսևորումը, ո՞ր պետական համակարգն է գործելու մի կողմից առավել թափանցիկ ու հաշվետու, մյուս կողմից՝ առավել արդյունավետ, օպերատիվ, ու նաև առավել կոշտ, որովհետև ներկայիս իրավիճակը իր մեջ պարունակելու է նաև բավականին հակասական և բարդ իրողություններ: Խոսքը տվյալ պարագայում այն մասին է, որ առկա խորքային ճգնաժամը էլ ավելի է մեծացնելու որոշակի ուղղություններով ռեֆորմացիայի անհրաժեշտությունը, կրճատելու է կամ ընդհանրապես սպառելու է սպասելու ժամանակը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ, եթե կային ցավոտ որոշումներ կամ հարցեր, որոնց կապակցությամբ կառավարությունը մինչ այժմ ակնկալում էր ժամանակային դադար, մինչև ավելի լավ ու բարեկեցիկ միջավայր, ապա այժմ այդ ակնկալիքները չեղարկվում են, իսկ լուծում պահանջող ռեֆորմացիոն քայլերը՝ դառնում ավելի հրատապ:

Ըստ այդմ, առաջանում է ավելի անբարենպաստ միջավայր և քիչ ժամանակ, բայց նաև ավելի հրատապ անհրաժեշտություն: Այս դեպքում չանելը կարող է լինել, իհարկե, առավել խնդրահարույց, քան նախակորոնավիրուսային վիճակում, և միևնույն ժամանակ անելն էլ պահանջելու է իհարկե առավել կոշտ որոշումներ ու խիստ կամք: Եվ դա բնորոշ է լինելու ոչ միայն Հայաստանին, այլ աշխարհի գործնականում բոլոր այն երկրներին, որոնք բախվել են վարակի խորքային մարտահրավերին: Այդ ամենով հանդերձ, երբ խոսում ենք հատկանիշների պատերազմի և այն հաղթելու անհրաժեշտության մասին, այստեղ պետք է նկատի առնել նաև ոչ միայն ճգնաժամային փուլը: Հաղթանակը այն չի լինելու, որ ծանր վիճակում կարող է ապահովվել առավելագույն համախմբում ու սոցիալական համերաշխության առավելագույն դրսևորում: Ամենևին: Ամեն ինչ շատ ավելի դյուրին կլիներ, եթե լիներ միայն այդ տիրույթում:

Բանն այն է, որ հատկանիշների պատերազմում հաղթանակը լինելու է այն պետությունների, հանրությունների կամ ժողովուրդների ձեռքին, որոնք ունեն ոչ միայն լոկ ճգնաժամային պայմաններում համախմբվելու և միմյանց օգնելու հատկանիշներ: Հաղթանակը, կամ գուցե ավելի ճիշտ է ասել հաջողությունն ու անընդհատ առաջատարությունը լինելու է այն պետություններինն ու հանրություններինը, այն ազգերինն ու ժողովուրդներինը, որոնք ունեն այսպես ասած՝ ոչ ճգնաժամային իրավիճակներում կենսակերպի և համակեցության կանոնների, արդեն ներքին մրցակցության կանոնների շուրջ պայմանավորվելու և այդ պայմանավորվածությունը սահմանադրորեն ամրագրելու և պահպանելու հատկանիշ: Իսկ ամբողջ հարցն այն է, որ մեր ժողովուրդը ճգնաժամերում համախմբվելու և ձեռք-ձեռքի տալու հատկանիշով աչքի է ընկել միշտ, իսկ ահա շարունակության իմաստով, դժբախտաբար, գրեթե երբեք: Ներկայումս մեզ համար դա է մարտահրավերը, ոչ թե ճգնաժամը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում