1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայտարարվել են ամենահուսալի ավտոմեքենաները

Հայտարարվել են ամենահուսալի ավտոմեքենաները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Consumer Reports ամերիկյան հանդեսի փորձագետները կազմել են աշխարհի ամենահուսալի ավտոմեքենաների վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտության շրջանակներում մասնագետները հարցում են անցկացրել ավելի քան կես միլիոն ավտոմեքենավարների շրջանում: Պազվել Է, որ ասիական ընկերությունների թվում ամենից շատ վստահում են ճապոնական Lexus-ին, Toyota-ին, Mazda-ին, Subaru-ին եւ հարավկորեական Kia-ին:

Եվրոպական շուկայում անվտանգության հարցում նախապատվությունը տալիս են Audi-ին, BMW-ին, Mini Cooper-ին (մտնում Է BMW բրենդի մեջ), Porsche-ին եւ Volkswagen-ին: Ամերիկյան շուկայում ավտոտերերը նշել են Ford-ը, Buick-ը, Lincoln-ը, Dodge-ը եւ Jeep-ը:

Բացի այդ, փորձագետները կազմել են ամենաանվտանգ մոդելների վարկանիշը: Դրանց թվում են՝ Lexus GX-ը, Toyota Prius C-ն, Mazda MX-5 Miata-ն եւ Subaru Crosstrek-ը:

Անկախ քրաշ-թեստերի անցկացման եվրոպական կազմակերպության տվյալներով՝ 2017 թվականի ամենաանվտանգ ավտոմեքենաներն իրենց կատեգորիաներում դարձել են Volkswagen Arteon-ը (ներկայացուցչական դաս), Volkswagen Arteon-ը (կոմպակտ քրոսովեր), Volkswagen T-Roc-ը (մինի-քրոսովեր), Volkswagen Polo-ն (В-դաս), Opel Crossland X-ը (կոմպակտվեն), Subaru Impreza-ն եւ XV-ն (փոքր ընտանեկան ավտոմեքենա), հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությծունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]