Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի դարձան «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի հաղթողները (տեսանյութ)

Մշակույթ
rolan2

    Նոյեմբերի 7-ից 11-ը  Երևանում, Ալավերդիում և Գավառում ցուցադրվում էին օսկարակիր ֆիլմեր, պրեմիերաներ, կազմակերպվում վարպետության դասեր։ Շուրջ 57 երկրներից ստացված 950 ֆիլմերի հայտերից  «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային  փառատոնի ծրագրում ընդգրկվել էր 180 ֆիլմ։ Վերջակետը դրվեց «Մոսկվա» կ/թ-ում . «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողությունն էր, որի ժամանակ էլ հայտնի դարձան լավագույն ֆիլմերը։ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ Դանիայից «Ալբերտ» ֆիլմը։  «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերից հաղթող ընտրվեց Ռուսաստանից «Երկուսով դաշնամուրի առջև»,  «Պատիվ ունեմ» անվանակարգում՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմը։ «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում կարճամետրաժ ֆիլմերից հաղթող ճանաչվեց Ռուսաստանից «Կոճակ» ֆիլմը , իսկ երկարամետրաժ ֆիլմերից  մրցանակ ստանցան  «Իքբալ. մի անվախ երեխայի պատմություն»-ը և «Սինբաթ. յոթ փոթորկի ծովահենները»։ «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում կարճամետրաժ ֆիլմերից հաղթող ընտրվեց Ավստրիայից «Հալիմ» ֆիլմը, իսկ երկարամետրաժ ֆիլմերից հաղթանակը կիսեցին Գերմանիայից «Վենդի» և Հայաստանից «Կանչ» ֆիլմերը։ Իսկ  «Գրան Պրի»մրցանակը ստացավ Ռուսաստանից ռեժիսոր Վալերի Իգնատինի «Երկուսով դաշնամուրի առջև» ֆիլմը։