Գիշերն Իրանում բախում է տեղի ունեցել ոստիկանության և սուֆիզմի հետևորդների միջև։ Ավելի քան 300 քաղաքացի է ձերբակալվել, մոտ 30-ը վնասվածքներ են ստացել, անվտանգության ուժերի 5 աշխատակիցներ սպանվել են։
Սուֆիական առաջնորդ Նուրալի Տաբանդեի կողմնակիցները հավաքվել էին Թեհրանում նրա տան մոտ՝ անհանգստացած այն բանից, որ արդարադատության նախկին նախարարը, ով արդեն 90 տարեկան է, կարող է ձերբակալված լինել ոստիկանության կողմից։ Նման մտահոգությունը հայտնվել է հունվարյան բողոքի ակցիաների ժամանակ սուֆիների վերջին ձերբակալությունների լույսի ներքո։
Տաբանդեն գտնվում է լիբերալ ակտիվիստների հետ սերտ հարաբերությունների մեջ։