Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վտանգավոր անուններ՝ Վարդան Մինասյանի ցուցակում. Շտապ օգնության մի քանի տարբերակ…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակեց այն ֆուտբոլիստների անունները, որոնք նախապատրաստվելու են Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում սեպտեմբերի 6-ին կայանալիք Լիխտենշտեյնի և սեպտեմբերի 9-ին՝ Մակեդոնիայի հետ հանդիպումներին:

Ներկայիս ծանր իրավիճակում մեր հավաքականի մարզիչը առաջին հայացքից մոբիլիզացրել է ողջ կադրային ռեսուրսը, որը կարող է պայքար մղել հատկապես Մակեդոնիայի հետ մրցավեճում: Մինասյանի ցուցակին մանրակրկիտ ծանոթանալու դեպքում համոզվում ենք, սակայն, որ պատկերը շատ ավելի տխուր է, որքան թվում է: Խոսքը վերաբերում է հատկապես պաշտպանությանը:

Մինասյանն ազգային թիմ է հրավիրել 7 պաշտպանների՝ Վարազդատ Հարոյան՝ «Ուրալ», Արարատ Մոնրոյ՝ «Բոյակա Չիկո», Անդրե Չալըշր՝ «Գյոտեբորգ», Հրայր Մկոյան՝ «Ալաշկերտ», Արտակ Եդիգարյան՝ «Ալաշկերտ», Արմեն Մանուչարյան՝ «Փյունիկ» և Տարոն Ոսկանյան՝ «Ալաշկերտ»: Խաղային պրակտիկա չունենալու պատճառով հավաքականում չեն Հովհաննես Համբարձումյանն ու Գաել Անդոնյանը: Հրավիրված ֆուտբոլիստներից կարելի է առանձնացնել Չալըշրին և Արարատին, որոնց խաղամակարդակն ու խաղային պրակտիկան կարող են օգնել հավաքականին: Վարազդատ Հարոյանը չնայած վերջին շրջանում «Ուրալի» պահեստայինների շարքում է լինում, այդուամենայնիվ նրա փորձն ու նվիրվածությունը, կարելի է ասել, փոխհատուցում են բացը:

Մինասյանի կողմից դրական քայլ պետք է համարել Արմեն Մանուչարյանին ազգային թիմ հրավիրելը: Վերջինս մեր ամենահեռանկարային պաշտպաններից է, և նրա խաղային որակները թույլ են տալիս լինել հավաքականում: Ինչ վերաբերում է Տարոն Ոսկանյանին, Հրայր Մկոյանին և Արտակ Եդիգարյանին, այս ֆուտբոլիստների խաղը վերջին շրջանում, մեղմ ասած, չի գոհացնում: Մկոյանը «Փյունիկի» հետ խաղում տապալեց «Արարատ-Արմենիային» և անմիջապես գնաց «Ալաշկերտ»: Եդիգարյանն ու Ոսկանյանն էլ, կարճ ասած, թույլ են՝ այս պահին հավաքականում խաղալու համար: Այս 3 պաշտպաններին հավաքականի հիմնական կազմում ընդգրկելն ուղղակի վտանգավոր է Հայաստանի թիվ մեկ թիմի համար:

Թվում է, թե «Ալաշկերտի» ներկայացուցիչներն այլընտրանք չունեն, բայց կարծում ենք՝ այս պահին Հայաստանի առաջնությունում կան ֆուտբոլիստներ, որոնք Մկոյանից, Ոսկանյանից և Եդիգարյանից ավելի լավ ֆուտբոլ են խաղում: Մասնավորապես, «Բանանցի» ավագ՝ աջ պաշտպան Վահագն Այվազյանը վերջին շրջանում ոչ միայն կայուն, այլև արդյունավետ խաղ է ցուցադրում: Վստահաբար կարելի է ասել, որ նա տուգանային հարվածների իրական վարպետ է: Այվազյանի հավաքականում լինելու դեպքում նվազագույնը կունենանք, այսպես ասած, գերազանց «շտռաֆ խփող»:

Այս պահին ազգային թիմի ձախ պաշտպանի դիրքը ավելի քան խնդրահարույց է: Կարծում ենք՝ բացը կարող է լրացնել «Արարատի» ներկայացուցիչ Վարդան Արզոյանը, որը ֆիզիկապես լավ է պատրաստված և շարունակ միանում է գրոհներին: Հավաքականին կարող է օգնել նաև «Արարատի» ավագ, կենտրոնական պաշտպան Ռաֆայել Սաֆարյանը, որը փորձառու է և պատրաստ է կոշտ պայքարին: Ճիշտ է, վերջին տարիներին «Արարատից» ազգային հավաքական ֆուտբոլիստ տեսնելը կարելի էր ֆանտաստիկայի ժանրից համարել, բայց հիմա իրավիճակն այլ է, և հաղթանակի համար ուղղակի պետք է համախմբել ողջ արսենալը:

ՀՖՖ-ի երեկ տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ սեպտեմբերի 1-ին կայանալիք Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրից հետո հնարավոր է, որ ազգային թիմի ցուցակում լինեն փոփոխություններ: Ցանկալի կլիներ, որ վաղը Վարդան Մինասյանը Ոսկանյանի, Եդիգարյանի և Մկոյանի փոխարեն հրավիրեր Այվազյանին, Արզոյանին և Սաֆարյանին կամ գոնե այլ պաշտպանների, բայց ոչ՝ «Ալաշկերտի» վտանգավոր եռյակին:

Մեր հավաքականում կա ևս մեկ-երկու ֆուտբոլիստ, որոնց ներկայությունը ևս կարելի է վտանգավոր համարել: Խոսքը հատկապես վերաբերում է մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանին: Այս ֆուտբոլիստը վերջին տարիների գոլային պահերը փչացնելուց ու երկրպագուների նյարդերը քայքայելուց բացի՝ ոչնչով աչքի չի ընկել: Նրա խաղամակարդակն ուղղակի չի համապատասխանում մեր ազգային հավաքականին: Բարսեղյանի խաղի և թիմի մասին վառ պատկերացում կազմեցինք նաև Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլում «Փյունիկի» հետ մրցավեճերում:

Յուրա Մովսիսյանի և Ռուլան Կորյանի բացակայության պայմաններում որպես այլընտրանք առաջարկում ենք Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին և «Ալաշկերտի» ներկայացուցիչ Էդգար Մանուչարյանին: Վերջինս թե՛ ֆուտբոլային ինտելեկտով, թե՛ փորձով և վարպետությամբ մի գլուխ ավելի բարձր է Տիգրան Բարսեղյանից: Ճիշտ է, Մանուչարյանը գերազանց մարզավիճակում չէ, բայց վստահ ենք, որ նա, ինչպես նաև Կարապետյանը, անհամեմատ ավելի շատ օգուտ կտա մեր ազգային թիմին: Հուսանք, որ Բարսեղյանին գոնե չենք տեսնի հավաքականի մեկնարկային կազմում:

Գոլային պահերը փչացնելու ու նյարդեր քայքայելու առումով Բարսեղյանին չի զիջում նաև գերմանական «Յան Ռեգենսբուրգի» ներկայացուցիչ Սարգիս Ադամյանը: Ինչ վերաբերում է մնացած 19 ֆուտբոլիստներին, ապա նրանց ընտրության հարցում Մինասյանը միանգամայն իրավացի է: Ուրախալի է հատկապես հենակետային կիսապաշտպաններ Կառլեն Մկրտչյանի, Ռումյան Հովսեփյանի և Գոռ Մալաքյանի ներկայությունը: Այս ֆուտբոլիստների միջոցով Վարդան Մինասյանը կարող է հատկապես Մակեդոնիայի հետ մրցավեճում որոշ չափով փակել պաշտպանության բաց կողմերը:

Համեմատաբար լավ վիճակում է գտնվում մեր հավաքականի կիսապաշտպանությունը: Ի դեմս Հենրիխ Մխիթարյանի, Գևորգ Ղազարյանի, Մարկոս Պիզելիի, Արաս Օզբիլիսի, ինչու չէ՝ նաև Էրիկ Վարդանյանի և Իվան Յագանի՝ Մինասյանը կարող է լուծել հարձակման գծում առկա խնդիրները: Ինչ վերաբերում է դարպասապահի խնդրին, ապա կարծում ենք՝ այն մեկնաբանության կարիք չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում