Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՄԻՊ-ի վերահսկողության ներքո է Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի հետ կապված հարցերը

ՄԻՊ-ի վերահսկողության ներքո է Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական 
վիճակի հետ կապված հարցերը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատանքային խումբը պարբերաբար չհայտարարված այցելություններ է կատարելու    «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` պարզելու Ոստիկանության ՊՊԾ գնդի գործով մեղադրվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի հետ կապված հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 11-ին ՄԻՊ-ի գրասենյակում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«ՄԻՊ-ի անմիջական վերահսկողության և ուշադրության ներքո է գտնվելու այդ խնդիրը: Աշխատանքային խումբը հատուկ հանձնարարություն ունի՝ պարզելու Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի  առողջական վիճակի կապված հարցերը: Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խնդիրը և մեր իրավասության շրջանակներում է` հետևել, որպեսզի քրեակատարողական հիմնարկում Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի նկատմամբ վերաբերմունքը լինի օրենքի պահանջներին համապատասխան»-, նշեց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ հոգեբանից, բժշկից և իրավաբանից կազմված աշխատանքային խումբը hունվարի 10-ի երեկոյան չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արայիկ Խանդոյանին, Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այցի ընթացքում, առաձնազրույցներից բացի, հերթական անգամ ուսումնասիրվել են նրանց պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]