Աշխարհ

13.07.2019 12:40


Կիևում «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքը գնդակոծել են նռնականետով (տեսանյութ)

Կիևում «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքը գնդակոծել են նռնականետով (տեսանյութ)

Կիեւում հուլիսի 13-ի գիշերը Դեգտյարեւսկայա 21Գ փողոցում երկու անհայտ անձինք նռնականետից գնդակոծել են «112 Ուկրաինայի» շենքը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Ոստիկանությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել: Այս մասին հայտնում է Ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը:

Տեղական ժամանակով 3:40-ին ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ տեղացիները քաղաքի Շեւչենկոյի շրջանում Դեգտյարեւսկայա փողոցում լսել են պայթյունի նման ձայն: Նշված հասցեով անմիջապես մեկնել են ոստիկանության տարածքային եւ գլխավոր վարչությունների օպերատիվ-քննչական խմբեր, պայթյունի տեխնիկներ, կինոլոգներ եւ պարեկային անձնակազմեր:

Ոստիկանները հայտնաբերել են շենքի վնասված ճակատը, շրջապատել են հանցագործության վայրին հարակից տարածքը: Գտել են նռնականատի կրակված տուբուս, որը կուղարկեն փորձաքննության: Արդյունքում ոչ ոք չի տուժել: Մայրաքաղաքում անցկացվում է հատուկ գործողություն հրաձիգին բռնելու համար:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը