Մեդալների ակնկալիքով. ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ու հնարավորությունները Եվրոպայի առաջնությունում

02/04/2021 schedule19:04

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները ապրիլի 3-11-ը կմասնակցեն Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Ապրիլի մեկին հայտարարվեց Հայաստանի հավաքականի վերջնական կազմը․ նախնական կազմից դուրս մնաց միայն 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը։ Տղամարդկանց հավաքականն առավելագույնը 10 ծանրորդ կարող էր ունենալ կազմում, այդ պատճառով Մարգարյանի անունը դուրս մնաց ցուցակից։

«Հայկական ժամանակը» ներկայացնում է Հայաստանի հավաքականների կազմը, երկամարտի նախնական հայտերն ու հայ մարզիկների գլխավոր մրցակիցներին։

Կանայք

Իզաբելա Յայլյան, 55 կգ քաշային կարգ, նախնական հայտը՝ 205 կգ

Յայլյանը ուկրաինուհի Կամիլա Կոնոտոպի և ռուս Սվետլանա Երշովայի հետ միասին ամենաբարձր նախնական հայտն ունի։ Հենց այս մարզուհիները թրքուհի Սյումեյե Քենթլիի հետ միասին կպայքարեն մեդալների համար։ Յայլյանի շանսերը շատ չեն, բայց հայ մարզուհին կփորձի իրեն լավագույն կողմերով դրսևորել, որպեսզի նաև օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակի։ Առայժմ Յայլյանը խոշոր մրացաշարերի ժամանակ չի կարողանում հանդես գալ ուժերի առավելագույնի չափով, բայց Եվրոպայի առաջնությունում կարող է ամեն ինչ փոխվել։

Լիանա Գյուրջյան, 81կգ քաշային կարգ, նախնական հայտը՝ 225կգ

Գյուրջյանի հայտը, համեմատած մրցակցուհիների, այդքան էլ բարձր չէ։ Այս քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Ուկրաինայի, Թուրքիայի, Լեհաստանի ներկայացուցիչները։ Գյուրջյանը մասնակիցներից մեջ ամենաերիտասարդներից է, նա ընդամենը 19 տարեկան է, և մեծ հաղթանակները դեռ առջևում են։ Հաջող մոտեցումների դեպքում կարող է նաև խառնվել մեդալների համար պայքարին։

Տաթև Հակոբյան, 87 կգ քաշային կարգ, նախնական հայտը՝ 235 կգ

Տաթևը ռեալ հավակնորդ է մրցաձևերից մեկում մեդալի համար պայքարելու։ Նրա նախնական հայտը չորրորդն է, զիջում է միայն Ռուսաստանի երկու և Մոլդովայի մեկ ներկայացուցչի։ Առայժմ Հակոբյանի մոտ չի ստացվում երկամարտում լավ արդյունք գրանցել, բայց զգացվում է, որ դա նրա կարողությունների սահմաններում է։

Արփինե Դալալյան, 87+ կգ քաշային կարգ, նախնական հայտը՝ 230 կգ

Երիտասարդ մարզուհուն դժվար կլինի խառնվել մեդալների համար պայքարին, եթե մրցակիցներից որևէ մեկը լուրջ սխալ թույլ չտա։ Դալալյանի նպատակը պետք է լինի պատվիրված քաշերը բարձրացնել ու սպասել մյուսների ելույթներին։

Տղամարդիկ

Ռաֆիկ Հարությունյան, 81կգ քաշային կարգ, նախնական հայտը՝ 350 կգ

20-ամյա Հարությունյանի համար սա երկրորդ խոշոր մրցաշարն է, նա առայժմ հաստատվում է մեծահասակների ասպարեզում։ Այս քաշային կարգում մի շարք ուժեղ մարզիկներ են մասնակցում՝ Բուլղարիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Լատվիայից, Ալբանիայից։ Հարությունյանի նախնական հայտը 9-րդն է, դրական արդյունք կլինի, եթե երիտասարդ մարզիկը կարողանա մտնել լավագույն հնգյակ։

Կարեն Ավագյան, Անդրանիկ Կարապետյան, 89 կգ քաշային կարգ, նախնական հայտը 375 կգ

Այստեղ մեդալային շանսերը մեծ են։ Հայ ծանրորդների հայտը ամենաբարձրն է։ Քաշն օլիմպիական չէ, մրցակցությունն էլ մեծ չէ։ Կարապետյանն ու Ավագյանը ռուս Ռոման Չեպիկի, վրացի Ռևազ Դավիթաձեի, բելառուս Սերգեյ Գարանինի հետ միասին կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։

Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան, 94 կգ քաշային կարգ, նախնական հայտերը՝ Հովհաննիսյան՝ 375 կգ, Մկրտչյան՝ 370 կգ

Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը տեղափոխվել է օլիմպիական քաշային կարգ, այստեղ դեռ չի կարողանում մեդալների համար պայքարել։ Բայց գյումրեցի ծանրորդն ավելացնում է, և նրանից սպասելիքներ, անկասկած, կան։ Նույնը նաև Հովհաննիսյանից։ Այս քաշային կարգում ամենաբարձր հայտը ներկայացրել են Վրաստանը ներկայացնող Անտոն Պլեսնոյը և բելառուս Պյոտր Ասայոնակը (385 կգ):

Արսեն Մարտիրոսյան, Սամվել Գասպարյան, 102 կգ քաշային կարգ, նախնական հայտը՝ 390 կգ

Հայ ծանրորդների նախնական հայտերն ամենաբարձրն են։ Այս քաշը ևս օլիմպիական չէ, մրցակցությունն էլ ամենաբարձրը չէ։ Մարտիրոսյանի և Գասպարյանի հայտերն ամենաբարձրն են։ Գասպարյանը մասնակիցներից մեջ ամենատիտղոսակիրն է և Եվրոպայի չեմպիոնի գլխավոր հավակնորդը։

Սիմոն Մարտիրոսյան, 109կգ քաշային կարգ, նախնական հայտը՝ 420կգ

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնից սպասելիքը մեկն է՝ ոսկե մեդալ։ Սիմոնի հիմնական մրցակիցը հենց ինքն է, ուրիշ մրցակիցներ չկան: Հետաքրքիր կլիներ հետևել նաև բելառուս Արյամնովի ելույթին․ 2008թ․-ի օլիմպիական չեմպիոնը վերջին շրջանում ավելացնում էր և փորձում գոնե մի փոքր մոտենալ Սիմոնի ցուցանիշներին։ Սակայն Արյամնովի ազգանունը վերջին պահին անհետացել է մասնակիցների ցուցակից։

Գոռ Մինասյան, Վարազդատ Լալայան, 109+կգ քաշային կարգ, նախնական հայտը՝ 450կգ

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Մինասյանն ու 21-ամյա Լալայանը, ամենայն հավանականությամբ, կպայքարեն արծաթե մեդալի համար, քանի որ գերմարդ Լաշա Տալախաձեին հաղթելն առայժմ անհնար է թվում։ Մյուս կողմից, դժվար է ասել, թե վրացի ծանրորդն ինչ վիճակում է պանդեմիայից հետո։ Ամեն դեպքում, Տալախաձեն բացահայտ ֆավորիտ է, նրա նախնական հայտն ամենաբարձրն է՝ 460 կգ։ Իսկ Լալայանը իրական շանսեր ունի մեծահասակների ասպարեզում իր առաջին խոշոր մրցաշարը մեդալով ավարտելու համար։ Վարազդատը շատ արագ է առաջադիմում, նման տեմպերով բացառված չէ, որ հաջորդ օլիմպիական շրջափուլում հենց նա դառնա Տալախաձեի գլխավոր մրցակիցը։

Տպել
1481 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին