Ոսկու գինը նորացրել Է ռեկորդը COVID-ի ճգնաժամի պատճառով երկյուղների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 3-ին ոսկու գինը սակարաններում նորացրել Է ռեկորդային առավելագույնը աշխարհի մի շարք տարածաշրջաններում ճգնաժամի վերսկսման երկյուղների ֆոնին, որը կապված Է կորոնավիրուսի համավարակի հետ:
Ոսկու ֆյուչերսները բարձրանում են 0,4 տոկոսով՝ մինչեւ 1993,9 դոլար՝ 1 ունցիայի դիմաց: Ոսկու գինը կանխիկ շուկայում հուլիս ամսին կտրուկ ավելացել Է 11 տոկոսով, ինչն առավելագույն ամսական բարձրացումն Է 2012 թվականից ի վեր:
СOVID-ի համավարակի սկզբից ի վեր ախտահարվածների թիվն աշխարհում օգոստոսի 3-ին Երեւանի ժամանակով 09:00-ի դրությամբ հասել Է 18 միլիոն 19 հազար 472-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանը:
Վիրուսի հետ կապված հիվանդությունից զոհերի թիվն աշխարհում հասել Է 688 հազար 369-ի: СOVID-ի համավարակը շարունակում Է առողջապահության համար լուրջ սպառնալիք մնալ համաշխարհային մասշտաբով, հայտարարում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:
ԱՀԿ-ում կարծում են, որ COVID-19-ը դեռ երկար կտեւի, դրա հետ միասին նշում են պատասխան ջանքերի կարեւորությունը ինչպես ազգային ու տարածաշրջանային, այնպես Էլ միջազգային մակարդակով: Մինչդեռ արծաթի գինը կանխիկ շուկայում նվազել Է 0,3 տոկոսով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել 24,3212 դոլար: Հուլիսի արդյունքներով՝ այն աճել Է 34 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում