25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հայրենիք» կուսակցության աշխատանքային այցն Արցախ ամփոփվեց Պարգև սրբազանի հետ հանդիպմամբ

Ավարտվեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ու կուսակցության խորհրդի անդամների եռօրյա աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն։

«Հայրենիք»-ի պատվիրակության վերջին կանգառը եղավ Դադիվանքը: Վանական համալիրում կուսակցության ներկայացուցիչներին հյուրընկալեցին Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ու Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

Բարձր գնահատելով սրբազան հոր դերակատարումն ինչպես Արցախի գոյամարտում, այնպես էլ հաղթանակի կերտման գործում՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ հայկական երկու հանրապետությունների սահմաններն անառիկ են հենց այն մարդկանց շնորհիվ, ովքեր պետական շահը համարում են գերագույն արժեք՝ դրան ստորադասելով ցանկացած այլ աշխարհիկ գործոն։

Արցախի հոգևոր առաջնորդը վստահեցրեց, որ հայկական կողմի հաղթանակներն անդիմադրելի են, քանի որ Արցախում հայրենիքի պաշտպանության խնդրի շուրջ ձևավորվել են միասնական և անհողդողդ համոզմունքներ։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ