Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երեք ՔԿՀ-ներում աշխատակիցները հայտնաբերել են 9 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Երեք ՔԿՀ-ներում աշխատակիցները հայտնաբերել են 9 բջջային հեռախոս և այլ 
արգելված իրեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 13-ի ժամը 13:40-ի սահմաններում կալանավորված անձ Ժ. Մ.-ին այցելության եկած ընկերոջ մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նույն օրը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում խցերից մեկի պահարանից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս։ Մեկ այլ խցի խուզարկությամբ դատապարտյալի մոտից հայտնաբերվել են 1 բջջային հեռախոս և 1 տուփ գործարանային արտադրության խաղաքարտ։

«Իսկ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած անակնկալ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս, 5 բաժանորդային քարտ, 5 լիցքավորիչ, 1  wi-fi սարք, 2 ականջակալ, 1 ինքնաշեն դանակ և ինքնաշեն պարանով կապի միջոց։

Մայիսի 8-ին և 10-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկի պահարանում հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, ևս 1 բջջային հեռախոս հայտնաբերվել էր դատապարտյալ Վ. Ն.-ի ձախ գրպանից:

Հայտնաբերվածներն առգրավվել են, նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]