Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը, նրա առողջական վիճակը ծանր է

Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը, նրա առողջական վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 10-ին, ժամը 22:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 44 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ վերելակը խափանվել է 7-րդ և 6-րդ հարկերի միջակայքում, 1986 թ. ծնված Լ. Խ.-ը մնացել է ներսում, տեղի ուժերով փորձել են դուրս բերել, սակայն քաղաքացին ընկել է վերելակի հորանը: 

Փրկարարները Խ.-ին դուրս են բերել վերելակի հորանից, ցուցաբերել առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]