Բաժիններ՝

Ամենածանրաբեռնված ժամերին Երևանի տրանսպորտային միջոցների սպասարկման հաճախականությունը կլինի 5 րոպե

Ամենածանրաբեռնված ժամերին Երևանի տրանսպորտային միջոցները կսպասարկեն ինտենսիվորեն՝ 5 րոպե հաճախականությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:

«Ըստ ուղևորահոսքի ուսումնասիրության արդյունքների ժամը 08:00-19:00-ն գնահատվել է առավելագույն ծանրաբեռնված ժամանակահատվածը: Եվ տրանսպորտի նոր ցանցային ցուցանիշներով նախատեսվում է այդ ժամանակահատվածում ինտենսիվ սպասարկում իրականացնել: Սպասարկման հաճախականությունը կլինի 5 րոպե:

Երևանի տրանսպորտային նոր ցանցով ուղևորափոխադրումը կիրականացվի ավելի արագ: Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ցանցի մեկնարկին զուգահեռ կներդրվի համապատասխան հավելված, որպեսզի մարդիկ կարողանան լիարժեք պլանավորել իրենց գործունեությունը: «Եթե մարդիկ կարողանան իրական ժամանակահատվածում տեղեկանալ տրասնպորտային միջոցի ժամանման վերաբերյալ և պլանավորել իրենց երթևեկությունը, կարծում եմ, կանգառում սպասելու ժամանակահատվածը կլինի ավելի փոքր: Չվացուցակ կազմելու համար մենք հիմք են ընդունել նաև հասարակական կարծիքի հարցման արդյունքները»,-եզրափակեց աշխատանքային խմբի ղեկավարը:

Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը ղեկավարում է Երևանի քաղաքապետարանը՝ մասնագիտական աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերության ներգրավմամբ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս