Բաժիններ՝

Bentley-ն մեկ վայրում է հավաքել տարբեր պատմական դարաշրջանների 1321 ավտոմոբիլ

Մեծ Բրիտանիայի Salon Privռ պերճանքի մրցույթում Bentley ընկերությունը սահմանել է նոր ռեկորդ: Բրենդի ներկայացուցիչներին հաջողվել է մեկ վայրում հավաքել 1321 ավտոմոբիլներ՝ EXP2 ամենահին մակնիշից մինչեւ գերժամանակակից EXP 100 GT-ն։

Bentley-ն շարունակում է իր հարյուրամյա հոբելյանի տոնակատարությունը, ինչի առնչությամբ ակտիվ մասնակցություն է ունենում տարբեր միջոցառումների: Salon Privռ-ի շրջանակներում ընկերությունը կազմակերպել է գործնականում բոլոր պատմական եւ արդի մոդելների տերերի հավաք: Ընդամենը Bentley Drivers Club ամենամյա ավտոմրցավազքի է ժամանել 1321 ավտոմոբիլ. ամենահինը թողարկվել է 1920 թվականին, եւ դա ամենահին Bentley-ն է աշխարհում, արդի շարքը ներկայացրել է նոր Continental GT-ն, իսկ բրենդի ապագան թույլ է տվել տեսնել EXP 100 GT գրանդ-տուրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս