«Բայ-բայ լեդի». Գյումրու դրամատիկականը 153-րդ թատերաշրջանը կբացի համարձակ ներկայացմամբ

28/09/2018 schedule21:40

Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 153-րդ թատերաշրջանը կբացի նոր շնչով եւ հետաքրքիր էքսպերիմենտալ ներկայացմամբ: Հոկտեմբերի 6-ին կկայանա «Բայ-բայ լեդի» ներկայացման առաջնախաղը: Այն բեմադրել է դրամատիկականի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը՝ դերասանական կազմում ներառելով նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին: «Ինձ հրավիրել են այստեղ խաղալու եւ սրա համար պետք է շնորհակալ լինել Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանին եւ գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանին»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հրանտ Թոխատյանը:

«Տարիներ առաջ, երբ ես ու Լյուդվիգն ուսանող էինք, Հրանտ Արամիչին ցանկություն ունեինք հրավիրել Գյումրու թատրոն, բայց դա մեր համար միայն երազանք էր: Մենք մեր ուսանողական տարիներին մեծացել ենք Հրանտ Թոխատյանի եւ նրա ընկերների ստեղծած ներկայացումների տակ, խոսքը «Խաթաբալադա», «Մեա կուլպա» եւ այդ ժամանակ հայտնի այլ ներկայացումների մասին է: Երբ գնում էինք դրանք նայելու, եւ որպես ուսանող հատակին մի տեղ գտնում, նստում էինք, չէինք էլ մտածում, որ մի օր էլ մենք ենք հնարավորություն ունենալու հրավիրել Հրանտ Թոխատյանին մեր թատրոն եւ ստեղծագործական պրոցեսի մեջ ենք լինելու նրա հետ»,- հիշեց դրամատիկականի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:

Թոխատյանի ներկայությունը դրամատիկականում նոր ասելիք ու շունչ էր: Դրամատիկականի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը վստահ է, որ այն դերասաններն, ովքեր այս ընթացքում աշխատել եւ շփվել են Հրանտի հետ, դեռ երկար են այդ մասին հիշելու, նաեւ կարողանալու են վերաիմաստավորել Հրանտից ստացած դիտողություններն ու ասելիքը:  

««Բայ-բայ լեդի»-ն ֆրանսիական գունեղ մի պատմություն է սիրո մասին, որի մեջ ե՛ւ ուրախություն կա, ե՛ւ տխրություն, ե՛ւ սեր կա, ե՛ւ ինտրիգ: Կարող եմ ասել, որ համարձակ ներկայացում է, համարձակ է իր թեմայով եւ մեկնաբանութամբ»,-ասաց գլխավոր ռեժիսորն ու բոլորին հրավիրեց հոկտեմբերի 6-ին ներկա լինել թատերաշրջանի բացմանն ու ներկայացման առաջնախաղին:

Գյումրիում թատերական կյանքը հագեցած է լինելու: Նոյեմբերին Թումանյանի թատրոնը, հետո Երեւանի Կամերային թատրոնը 2 ներկայացումով կլինեն Գյումրիում:

Տիգրան Վիրաբյանն ասում է, պետք է կարողանան 1 տարում մայրաքաղաքի թատերական կյանքը ներկայացնել Գյումրու հանդիսատեսին:

«Սա շատ կարեւոր է ե;ւ թատերական կյանքի աշխուժացման համար, ե՛ւ թատրոնների միջեւ բարեկամական կապերի հաստատման համար: Գյումրու դրամատիկականը միակ թատրոնն է քաղաքում, եւ չունենք պատանի հանդիսատեսի թատրոն: Հիմա, երբ մենք մայրաքաղաքի բոլոր թատրոններին պատրաստվում ենք իրենց լավագույն ներկայացումներով հրավիրել Գյումրի, այդ խնդիրը կլուծենք»:

Տիգրան Վիրաբյանի գնահատմամբ, սա նաեւ բարեկամական ձեռքմեկնում է հենց այդ թատրոններին, քանի որ նրանց լավագույն ներկայացումները, որոնք ընտրվել են Գյումրի բերելու համար, ներառնված են Գյումրու թատրոնի աբոնեմենտների մեջ:

Տպել
3092 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր