Friday, 29 03 2024
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»

Չենք ուզում, բայցև արկածախնդիրներն էլ Արցախում չպետք է իշխանության ձգտեն. Վահան Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Լույս Արցախին» նախաձեռնության անդամ, «Մարտական խաչի» ասպետ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, Դուք Բակո Սահակյանին հրաժարական տալու համար վերջնաժամկետ էիք  սահմանել, որն արդեն անցել է։ Այս փուլում ձեր գործողությունները որո՞նք են լինելու։

Մեր օրակարգը նույնն է։ Մենք հանդիպումներ ենք ունենում մեր  համախոհների ու համակիրների հետ, համայնքներում քննարկում ենք առկա խնդիրներն ու դրանց հանգուցալուծման ուղիները։ Մեր օրակարգում շարունակում ենք պահպանել մեր սկզբունքը՝ նախագահի հրաժարական ու միասնական թեկնածուի առաջադրում։ Հավանաբար մենք կհասնենք մեր նպատակին՝ հանուն Արցախի ժողովրդի։ Միևնույն ժամանակ շեշտեմ, որ մենք իշխանություն չենք ուզում։ Եթե Բակո Սահակյանի հրաժարականը պահանջենք և մենք գանք իշխանության՝ կդառնա իշխանատենչության նման մի բան։ Մենք ուզում ենք ժողովրդի համար լավ լինի, հարթակի միասնական թեկնածու է պետք ոչ թե 2020 թվականին, այլ ողջամիտ ժամկետում պետք է ապահովվեն ազատ և արդար ընտրություններ, իսկ այդ ընտրություններին արդեն մենք կմասնակցենք։ Խստիվ դատապարտում եմ նաև նախաձեռնող այլ խմբերի գործունեությունը, երեկ վեր են կացել, այսօր ասում են՝ մենք ընդդիմություն ենք։ Ընդդիմության դրոշը միանշանակ մեր նախաձեռնող խմբինն է, մենք է, որ շատ դժվարին պայմաններում միշտ խոսել ենք, քաղհալածյալ դարձել, մենք է, որ հոդվածներ ունենք  տարբեր բնագավառների ու խնդիրների շուրջ, մենք է, որ կոնկրետ գնահատական ունենք թե՛ հայաստանյան, թե՛ Արցախի իշխանությունների մասին։ Մենք ունենք իրավիճակից դուրս գալու ելքեր և թույլ չենք տալու, որպեսզի մեկը կողքից գա ու փորձի իշխանություն զավթել։ Իշխանությունը չի կարելի ապականել՝ դա վերաբերում է թե՛ այսօրվա գործող իշխանություններին և թե՛ նրանց, ովքեր փորձում են զավթել։ Իշխանության պետք է հասնեն միայն ժողովրդի քվեն նվաճելով, ոչ թե քաղաքական խաղերի տակ հույզերի գնալով։

– Դուք կոնկրետ նկատի ունեք Հայկ Խանումյանին ու նրա նախաձեռնությա՞նը։

– Միայն Հայկ Խանումյանը չէ, նա ինչ-որ տեղ պատմություն ունի, խոսքը նաև  այլ նախաձեռնող խմբերի մասին է՝ սա է ուզում միտինգ անել, նա է ուզում անել…

– Եթե նպատակը նույնն է, այդ պառակտվածությունը ընդհանուր գործին չի՞ խանգարում։

Եթե նպատակը նույնն է, մենք արդեն խրամատներում ենք, իրենք պետք է գան և մեզ հետ հաշվի նստեն. եթե սխալ ենք,  մեր սխալները նշեն, գուցե մենք իրենց հետևից գնանք։ Բայց եթե մենք տասնյակ տարիներ  խրամատներում ենք, ուրեմն ընդդիմության դրոշը մեր ձեռքին է, և մեզ հետ պետք է հաշվի նստեն։ Մենք իշխանության աթոռակռիվ չենք անելու, բայցև թույլ չենք տալու, որ արկածախնդիրները գան իշխանության։ Եթե արկածախնդիրները պետք է գան իշխանության, ավելի լավ է  Բակո Սահակյանը մնա։

– Երևանից ի՞նչ ակնկալիքներ ունեք, մենք լսեցինք, որ Փաշինյանը հայտարարեց Բակո Սահակյանին անվերապահորեն աջակցելու մասին։ Մշտապես Հայաստանի իշխանությունները միջամտել են Արցախի ներքին կյանքին, այս դեպքում կլինի՞ այդպիսի միջամտություն։

Միջամտություն  պետք է լինի, բայց, ցավոք սրտի, չկա։ Ոչ միայն իշխանությունների, նաև այլ ուժերի կողմից։ Նիկոլ Փաշինյանը աջակցեց ոչ թե Բակո Սահակյանին, այլ բարեփոխումների ուղեգծին։ Բայց նաև Նիկոլ Փաշինյանը լավ կլիներ, որ Բակո Սահակյանին բարեփոխումների փաթեթ առաջարկեր։ Բայց ես համոզված եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն առաջարկի այդ փաթեթը, նա չի ընդունի։ Մենք էլ ենք առաջարկել, նա չի ընդունում։ Իսկ չի ընդունում, որովհետև այդ բարեփոխումներն իրենց գաղափարի  մեջ չկա։ Այսինքն՝ իրենք չեն ուզի,  որպեսզի ամեն ինչ բերի ազատ ընտրությունների։ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջը հրատապ և անհրաժեշտ է, ոչ թե որ նա չլինի, այլ երկու ամիս է՝ Արցախում անիշխանություն է, այսպես երկար շարունակվել չի կարող։ Կան հանցագործություններ՝ նախորդ երկու տասնամյակում կատարված, որ չեն բացահայտվել, բայց դրանց գնահատական պետք է տալ։ Բակո Սահակյանը չի պատժի Բերձորում հանցագործություն կատարածներին, բայց մինչև չպատժի, Արցախը չի կարող ազատ երկիր լինել ամեն հայի համար։ Ամեն հայ կարող  է մտածել, որ Բերձոր գնալիս իրեն կարող են ծեծել։ Այնտեղ մի հուշարձան պետք է  կանգնեցվի, որ բոլորն իմանան՝  հանցագործություն է եղել, որն այլևս չի կրկնվի։

– Սահմանին զինտեխնիկայի կուտակման, Նախիջևանում լարված իրավիճակի ֆոնին Արցախում տեղի ունեցող ներքաղաքական  իրավիճակի լարումը  կարո՞ղ է վտանգավոր լինել։ Հնարավոր պատերազմի դեպքում որո՞նք կլինեն ձեր քայլերը։

– Այս իշխանությունները երկու տասնամյակից ավելի է՝ պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ քայլեր չեն անում։ Իրենց բոլոր գործողությունները բերել են ճգնաժամային իրավիճակի։ Բանակին հատկացվելիք գումարները մսխվել են, պատասխանատու անձինք չեն ենթարկվել պատասխանատվության, մինչդեռ բոլորը գիտեն՝ դրանք ով են։ Սահմանային իրավիճակը միշտ շահարկել են գործող իշխանությունները իրենց պաշտոնավարումը շարունակելու համար. սա բերեց նրան, որ մենք ապրիլին պարտություն ունեցանք, ճիշտ է՝  հակառակորդը չկարողացավ կատարել իր խնդիրը, բայց կոտրվեց այն կարծրատիպը, որ մենք դիրքեր հանձնող չենք։ Հիմա մենք դիրքեր հանձնող ու հետ վերցնող չենք։ Այսինքն՝ թե՛ հայաստանյան և թե՛ Արցախի իշխանությունները կամք չցուցաբերեցին դիրք  հետ բերելու: Ինչքան շուտ ազատվենք իշխանություններից, այնքան անվտանգության երաշխիքը  ավելի մեծ կլինի, ու մենք ավելի հզոր կլինենք։ Արդարության վերականգնումը պետք է առաջնային լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում