Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռիչարդ Միլսն ուղիղ ասեց այն, ինչ-որ Մադրիդյան սկզբունքներում է գրված» (տեսանյութ)

Քաղաքականություն
larisa

«Գրավյալ տարածքներ հասկացություն չկա»,- այսպես արձագանքեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի EVN Report-ին տրված հարցազրույցին, թե  Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի» չի կարող լինել: Ըստ Արամ Սարգսյանի՝ այդ հայտարարությանը արձագանքած Նիկոլ Փաշինյանի  պատասխանը զարմանալի էր. «Ի՞նչ է նշանակում  հեռացող դեսպանի հայտարարությունը կարելի է համարել հեռացող մեսիջ: Ոչ թե հեռացող դեսպան է, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներկայացուցիչ, որը արտահայտում է 3 համանախագահների, երևի թե, համաձայնեցված դիրքորոշումը»: Արամ Սարգսյանը պնդում է, որ չկա  որևէ քաղաքական ուժ, որը հայեցակարգային մոտեցում ցուցաբերի Արցախի հիմնահարցի նկատմամբ: Ադրբեջանի ախորժակը օր օրի մեծանում է:  «Հայաստանի Ազգային ժողովը պարտադիր պետք է ընդունի գոնե մեկ որոշում, առ այն, որ  Արցախի Հանրապետությունը ձևավորվել է  օրինական ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և դրանով չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ վիրավորական համարեց հեռացող դեսպան հասկացությունը: «Մեր իշխանությունը պետք է փոխի իր հռետորաբանությունը: Խոսքը դոկտրին է, չի կարելի վիրավորել այդպիսի բարձրաստիճան, և մեծ լումա ներդրած ամերիկյան քաղաքականությունը տարածելու մեջ անձի նկատմամբ»: Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ իշխանափոխության հետևանքով  անխուսափելի էր Ղարաբաղյան հարցի ակտիվացումը: «Դեսպանն ուղիղ ասեց այն, ինչ-որ Մադրիդյան սկզբունքներում է գրված: Մադրիդյան սկզբունքներն երևանյան անսկզբունքայնության արգասիքն է»: