ՌԴ-ն մարտի 27-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ26 մարտի 2020 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կառավարության որոշմամբ մարտի 27-ից դադարեցնում է կանոնավոր և չարթերային թռիչքներն այլ երկրներ։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում։ Բացառություն կկազմեն միայն հայրենիք վերադարձնող ռուսաստանցիների չվերթերը՝ մինչև մարտի 27-ը պետք է կազմվեն արտերկրում գտնվող ՌԴ քաղաքացիների ցուցակները։ Այն ռուսաստանցիները, որոնք չեն կարողանա վերադառնալ տարբեր երկրներում գործող սահմանափակումների պատճառով, պետք է մնան այնտեղ, որտեղ կան, և հաշվի առնեն, որ ՌԴ վերադառնալուց հետո 14-օրյա կարանտինի են ենթարկվելու։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՌԴ-ն անորոշ ժամանակով հետաձգել է սահմանադրական հանրաքվեն, որը պետք է անցկացվեր ապրիլի 22-ին։ Երկրի նախագահը նաև ոչ աշխատանքային է հայտարարել առաջիկա շաբաթը՝ աշխատավարձի պահպանմամբ։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր |