▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ

Համացանցում հրապարակված ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը մեկ աղմուկ է բարձրացրել եւ տարատեսակ քննարկումների առիթ դարձել: Թեմային անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ ավելի ուշ մամուլի ասուլիս են հրավիրել Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը:

news.am-ը ներկայացրել է հրապարակված ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Հա ընկեր ջան:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Ապեր, ի՞նչ կա:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Ցուցմունք չտվեց, գրել էր, որ սա անհեթեթություն ա...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Ո՞նց ա բացատրում:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Տղերքը պատմում են, որ գժվավ, տղերքը պատմում են, որ խ....լ էր:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Ո՞րը, էդ հրամանի վրա բան եղա՞վ:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Որոշման վրա:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Հրամանը որ տեսել ա Հարությունյան Միշայի, ի՞նչ ա ասել:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Ցավդ տանեմ, ինչի ինքը չգիտե՞ր Հարությունյան Միշայի հրամանը:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Երեւի չի տեսել:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Նախ՝ իրան ոչ մեկը հրամանը ցույց չի տվել, իրան ցույց են տվել մեղադրանքի որոշումը, որում նաեւ հրամանի մասին ա գրված: Ինքն էլ շուխուր ա գցել, թե էս ինչ ա, բան... Պաշտպանն էլ Սահակյան Ռուբոն ա, սկսել ա, թե բա՝ քննչական խմբի բոլոր անդամների տվյալները տվեք, ըտենց բան էր գրել, թե տենանք՝ էն ժամանակ քննչական խմբի անդամ են եղել, էդ ո՞նց եղավ, որ էն ժամանակ չէին անում, հիմա են անում, ուրեմն քաղաքական հետապնդում ա, բան... ըտենց հիմար բաներ էր գրել: Ըստ էության ոչ մի բան... շատ լավ ա... Էն Գեւորգյան Արմենն էլ եկավ ցուցմունք տալու...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը... Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ... Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Հա, կալանքը որ տանք, նորմալ սաղ կսկսեն գրել, ընգեր, ինձ թվում ա...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Դավայ, Միշային էլ որ...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Խաչատուրովին էլ ենք բան անում, ընգեր, էսօր...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Արա՛, Խաչատուրովի հետ գործ չունեք, ՀԱՊԿ-ի շեֆն ա, արա՛, խայտառակ կլինենք:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Ինչի՞:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - ՀԱՊԿ-ի շեֆն ա, այ ընգեր ջան, սպասի, թող պրծնի...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Չփագե՞նք, ընգեր...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Սպասի, արա՛, վաղը գալիս եմ, վաղը գամ, նոր...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Չէ, չէ, ընգեր, արդեն մեր մոտ ա, ընգեր, տենանք՝ էս ինչ ցուցմունք ա տալի...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Ցավդ տանեմ, լուրջ քաղաքական պրոբլեմ ա, նրա խափանման միջոցը գոնե ստորագրությունը պիտի լինի, լուրջ եմ ասում, հազիվ ռուսների հետ բարիշել եմ, հիմա բռնենք, կլինենք խայտառակ:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Դե ուրեմն վարչապետի հետ խոսա մի հատ, ընգեր, որովհետեւ ես ասել եմ՝ տանում եմ կալանքի:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Լավ, հեսա հետը կխոսամ ես:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Հա, ընգեր ջան:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Սասուն ջան, պրիվետ:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Բարլուս, բարլուս, ախպեր ջան:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Լա՞վ ես:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Լավ Արթուր ջան, դու ասա:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Ընգեր, Խաչատուրովին եթե չենք ձերբակալում...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Հա...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Ի՞նչ ա ըլնում էդ դեպքում:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Ընգեր, որ դատարանը կալանք չտա, պիտի ստորագրություն ընտրվի կամ գրավ որոշի, ինքը մնա մեղադրյալի մեղադրյալի կարգավիճակում, ալո...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Հա, ընգեր ջան...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Կարդացի՞ր:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Պատասխան էի գրում քեզ, հիմնավոր... նայի՝ տես. մենք ունենք ձերբակալման երկու ռեժիմ. ձերբակալում անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա եւ ձերբակալում քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա: Քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա թույլատրվում ա միայն այն դեպքում, եթե կասկածյալը գտնվում է այլ տեղանքում: Այսինքն՝ ես Երեւանում եմ, կասկածյալը Սիսիանում ա, ես ձերբակալման որոշումը տալիս եմ հետաքննության մարմնին, ասում եմ՝ գնա իրան ձերբակալի, բեր: Էսի մի ձեւը: Երկրորդ ռեժիմը կոչվում ա ձերբակալում անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա: Դա էն ա, երբ անձը ձերբակալվում ա հանցանքի վայրում, շորերին արյուն ես գտնում, զենք ես գտնում: Էսի երկրորդ ռեժիմ: Երրորդ ռեժիմ... մեկ էլ ձերբակալել թույլատրվում ա խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալին: Էս երեքն ա, ախպերս, էս երեքն էլ ես չունեմ: Եթե ես փորձեի անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա էդ մարդուն ձերբակալեի, իրա պաշտպաններն իրանց ճղելու էին, թե՝ էս քո կասկածը է՞դ ոնց միանգամից, ի՞նչ հանցագործության հետք իրա մոտ հայտնաբերեցիր, որ իրան վռազ ձերբակալում ես, չես թողնում մի վայրկյան էլ մնա դուրսը, էդ ա խնդիրը:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հասկացա...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Որեւէ խնդիր չկա: Հեսա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան: Վահեն Գրիգորյան հեսա լուրջ բան կգրի, ելույթ էլ կունենա, իմ ելույթ ունենալը ճիշտ չի էլի:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Չէ, չէ, թող Վահեն խոսա... որպես փաստաբան ու փորձագետ:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Հա, որպես փորձագետ, նաեւ Եվրոդատարանում ա ներկայացնում էս գործը:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Իսկ Խաչատուրովինը ո՞նց ա, հիմնավո՞ր ա:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Նույն բանն ա իրանցը բոլորինը, բայց ամենահիմնավորը դե Քոչարյանինն ա ու բանինը...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Ապեր, խնդրում եմ, Խաչատուրովինը շատ ուշադիր նայի, ռուսները... չնայած վարչապետն ասում ա՝ փակեք, բայց ռուսները ո...րը ճղում են...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Նայի, ախպեր ջան, ինքը, ամեն դեպքում, գլխավոր շտաբի հրամանատարն ա, ինքն իրավունք չուներ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա զորքն օգտագործեր, որովհետեւ էդ ժամանակ մենակ նախագահն իրավունք ունենար նման հրաման ստորագրել: 97 թվի պաշտպանության...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Հասկացա, ինքը իրա... Սեյրանին ձերբակալի...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Ո՞նց, ո՞նց, չլսեցի:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Սեյրանին ձերբակալի կամ Հարությունյանին Միշային:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Բա Սեյրանին էլ ենք բերելու, ընգեր...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Կամ Հարությունյան Միշային...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Բա Սեյրանին էլ ենք բերելու, որովհետեւ Սեյրանը մի հատ ուրիշ այլանդակություն ա արել, Սեյրանի մեղքը գիտե՞ս ինչքան հիմնավոր ա, ինքն էդ օրը գիշերը որ հելնում, ասում ա՝ մենք զորքը, եթե դուք քաղաքացիներով հավաքվեք, էնտեղ բան անեք, զորքն ադեկվատ պատասխան կտա, շատ կոշտ... այսինքն՝ ինքը սպառնում ա ժողովրդին, ընգեր...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Լավ, լավ, հասկացանք, եթե հիմնավոր ա... պրոստը...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Նորմալ ա, նորմալ ա...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Խաչատուրովինը, նայի էլի ռուսների հետ...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Խոսալու ա Խաչատուրովը, էտի էշի մեկն ա

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Իսկ եթե Խաչատուրովին կանչես, հարցաքննես, լավ ցուցմունք տա, խափանման միջոցը ուրիշ փոխես, ասես՝ չենք նստըցնի:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Ցավդ տանեմ, ես խնդիր չեմ տեսնում, ինքը մինչեւ չկալանավորվի, ցուցմունք չի տա:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Դե հիմա իրան ասա՝ էթում ես կալանավորվես:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Դե հիմա ես իրան, ինքը իմ մոտ չի, ես իրան ի՞նչ ասեմ:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Լավ, թող նստի...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Թող մի երկու օր նստի, խելքը գլուխը գա, ցուցմունք կտա:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Լավ, լավ թող նստի: Իսկ էն բանին էլ մի բան արեք էլի... էն Խաչատուրովի տեղակալին:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Հա, էն որ ասի՞ր:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Ցավդ տանեմ, մի հատ հասկանամ էլի...

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Հա տեղակալն ա օպերատիվ գծով:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Լավ մի հատ հասկանամ, կխոսանք, ընգեր:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Դավայ...

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Դավայ, ախպեր ջան...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին