Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կունենանք դարպասապահ․ Դարակազմիկ պայմանագիր Հայաստանի հավաքականի համար

Հայազգի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն պայմանագիր է կնքել  Կարագանդայի «Շախտյորի» հետ և կարիերան կշարունակի Ղազախստանում։ Մինչ այս Յուրչենկոն հանդես էր գալիս ռուսական «Ենիսեյ» ակումբում։ 33-ամյա դարպասապահը ելույթ է ունեցել նաև լատվիական «Մետալուրգում», Մինսկի «Դինամոյում», ռուսական «Կռիլյա Սովետով», «Վոլգար», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի» և «Տոսնո» թիմերում: Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տարիներ շարունակ փորձում էր Յուրչենկոյին ներգրավել Հայաստանի ազգային թիմում, որը զրկվել էր և մինչ օրս էլ զրկված է նորմալ դարպասապահից։ 2015 թվականին Բերեզովսկու հեռանալուց հետո, մեր ազգային թիմի դարպասը պաշտպանել են բազմաթիվ դարպասապահներ, բայց․․․։

Արսեն Բեգլարյան, Գրիգոր Մելիքսեթյան, Հենրի Ավագյան և վերջապես Արամ Հայրապետյան։ Նրանցից յուրքանչյուրի հետ հույսեր ենք կապել՝ մեզ համոզելով, որ այնուամենայնիվ ունենք դարպասապահ։ Եղել են հանդիպումներ, երբ թվարկված դարպասապահները փրկել են մեր ազգային թիմին և բոլորս որգևորվել ենք։ Իրավիճակը սթափ գնահատելու պարագայում սակայն, պետք է արձանագրենք, որ վերջին չորս տարում Հայաստանի ազգային թիմը խաղացել է գլխավոր հենասյան բացակայությամբ, առանց թիմի կեսի։ Բերեզովսկու հեռանալուց հետո Հայաստանի հավաքականի ելույթները ընտրական շրջափուլերում կարելի է որակել մեկ բառով՝ վատ։ Անդրադառնանք թերևս 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին, որտեղ մեր ազգային թիմի ձախողման գլխավոր մեղավորներից էր նաև դարպասապահը։ Հոկտեմբերին Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ արտագնա հանդիպումներից հետո, երբ վերջնականապես ձախողվեցինք , տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելով՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հեռացավ: Սա միանգամայն տրամաբանական և սպասելի որոշում էր: Երկրպագուների մի մասը վերոնշյալ հավաքականների հետ անհաջող ելույթների գլխավոր մեղավոր էր համարում հենց ազգային թիմի գլխավոր մարզչին, մյուս հատվածն էլ կատարվածի մեջ այլ օբյեկտիվ գործոններ է տեսնում: Մասնավորապես, այդ երկու հանդիպումներում ընդամենը մեկ միավոր վաստակելը ոմանք կապում էին թիմի առաջատար խաղացողներ Հենրիխ Մխիթարյանի, Կամո Հովհաննիսյանի և Կառլեն Մկրտչյանի բացակայության հետ: Ինչ խոսք նշված ֆուտբոլիստների բացակայությունը էապես ազդեց մեր հավաքականի խաղի վրա, բայց այն որևէ կեպ չի կարող արդարացման վեկտոր հանդիսանալ: Բացակա ֆուտբոլիստների բացը պետք է լրացներ գլխավոր մարզիչը, որը չհաջողվեց անել: Ձախողումը վերլուծելով, կամ անհաջողության հետքերով գնալով, սակայն հարկ ենք համարում խոսել սուբյեկտիվ մի գործոնի մասին, որը կարծում ենք «նպաստեց» միավորների կորստին, կամ այլ կերպ ասած «քաշեց» թե ազգային հավաքականին և թե Արմեն Գյուլբուդաղյանցին: Խոսքը հենց Արամ Հայրապետյանի մասին է:

Դարպասում կանգնած մարդուն ընդունեք, որ դժվար է անվանել դարպասապահ, եթե նա չի տիրապետում իր մասնագիտության ամենատարրական նորմերին: Ավելի ստույգ, արդյո՞ք դարպասում կանգնած անձին կարելի է անվանել դարպասապահ, եթե նա չի համարձակվում բռնել դարպասապահի հրապարակով՝ «քթի տակով» անցնող գնդակները, չգիտի ինչպես վարվել իր վրա եկող գնդակի հետ, օդային պայքարին չի մասնակցում, կամ մասնակցելիս գնդակը անգրագետ շարժումով նվիրում է մրցակցին, պաշտպանի կողմից արված փոխանցումը բաց է թողնում ոտքի տակով: Ընդ որում մեր հավաքականի դարպասում վերջին հանդիպումներում կանգնած անձն ևս 33 տարեկան է: Իր կարիերայի ընթացքում Արամ Հայրապետյանը խաղացել է «Սոչի-04»,«Կուզբաս», «Սմենա» , Երևանի «Ուրարտու» թիմերում: Վերջերս Հայրապետյանը տեղափոխվել է Իրան պայմանագիր կնքելով «Փեյթան» ակումբի հետ։ Կարծում ենք պարզ է, որ եթե Հայրապետյանն ունենար դարպասապահին հատուկ գոնե միջին որակներ կխաղար գոնե Ռուսաստանի առաջին լիգայի թիմերից մեկում գոնե ասենք Յարոսլավլի «Շիննիկում»: Ավարտված ընտրական փուլի ընթացքոմ էլ մեզ փորձում էինք համոզել, որ Արամ Հայրապետյանը լավ դարպասապահ է և աչք էինք փակում նրա թույլ տված կոպիտ սխալների վրա: Ոգևորովում էինք, որ նա «սեյվեր» էր անում: Հիշեցման կարգով նշենք, որ սեյվեր անելը և իր թիմին փրկելը դարպասապահի գլխավոր գործառույթն է, որի համար էլ գլխավոր մարզիչը նրան կանգնացնում է դարպասին: Բոլորս աչք փակեցինք Երևանում Իտալիայի դեմ խաղում Հայրապետյանի թույլ տված սխալների վրա, աչք փակեցինք Բոսնիայի հետ խաղում թույլ տված սխալների վրա և վերջապես աչք փակեցինք Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում թույլ տված կոպտագույն սխալի վրա: Հանուն արդարության պետք է խոստովանենք, չլիներ Հայրապետյանի սխալը Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում, երևի թե երկու միավոր չէինք կորցնի:

Հասկանալի է, որ ֆուտբոլը թիմային խաղ է և սխալներից ոչ ոք ապահավոգրված չէ, բայց․․․: Բայց ինչքա՞ն։Հայրապետյանը Ֆինլանդիային նվիրեց առաջին գոլը՝ բեկելով հանդիպման ընթացքը: Այս ամենը նշելով ամենևին նպատակ չենք հետապնդում մեղադրել կամ փնովել Արամ Հայրապետյանին: Նա խաղում է այնքան, որքան կարող է: Հայրապետյանից ամենևին էլ լավը չեն մյուս դարպասապահները, որոնք հրավիրվում են հավաքական: Ժամանակը ցույց տվեց, որ հայկական ֆուտբոլն ուղղակի ի զորու չէ պատրաստել գոնե միջին կարգի դարպասապահների: Դարպասապահների «շկոլա» չունենք և դա պետք է ընդունենք: Բաց դա ամենևին էլ չի նշանակում, որ ազգային հավաքականը միջազգային ասպարեզ պետք է դուրս գա կես թիմով: Անցյալ տարվա նոյեմբերին Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունեց որոշում, որի համաձայն ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստներն այլևս լեգեոներներ չեն համարվում։ Դրա արդյունքում հայ ֆուտբոլիստների մեծ հոսք է սկսվել դեպի ղազախական թիմեր։ Ղազախստանում է նաև Յուրչենկոն և նրա պայմանագիրը «Շախտյորի» հետ կհամարձակվենք որակել դարակազմիկ։ Յուրչենկոն առանց որևէ խնդրի այսօր կարող է միանալ Հայաստանի հավաքականին։

Այո, Յուրչենկոն 33 տարեկան է, բայց նրան հրավիրվելով ՀՖՖ-ն գոնե մի քան տարով որոշակիորեն կլուծի այն բացը, որը պատուհաս է դարձել ազգային թիմի համար։ Այսօր խանգարող հանգամանքներ կարծես թե չկան և հույս ունենք, որ մարտին կայանալիք ընկերական հանդիպումներում մեր հավաքականը կխաղա լիարժեք թիմով։ Առջևում Ազգերի լիգայի խաղարկությունն է և աշխարհի առաջնության ընտրական փուլի։ Համաձայնեք, որ միայն նորմալ դարպասապահ ունենալու պարագայում կարելի կլինի խոսել գոհացնող արդյունքների և հնարավորությունների մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում