211652_close_icon
views-count4574 դիտում article-date 19:58 12-12-2018

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի հունվարի 16-ին. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2018/12/12/Hayk-sargsyan/2871079]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստն այսօր աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված հետաձգվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հաջորդ նիստի օր նշանակեց հունվարի 16-ին։ Նշենք, որ այսօր դատականին նիստին ներկա է տուժող Դավիթ Աշոտի Սիմոնյանը։ Հայկ Սարգսյանը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում որևէ դիրքորոշում չհայտնեց իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի՝ Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER»տեսակի «P 266» մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/12/Hayk-sargsyan/2871079]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր