Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ տարածքում երկրաշարժ չի սպասվում. ԱԻՆ-ը հերքում է համացանցում շրջանառվող լուրերը

ՀՀ տարածքում երկրաշարժ չի սպասվում. ԱԻՆ-ը հերքում է համացանցում շրջանառվող 
լուրերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժի մասին համացանցում տարածվող տեղեկությունը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ կապակցությամբ նախարարությունը հայտարարություն է տարածել:

«Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար: Այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով ստեղծել խուճապային տրամադրություններ»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]