211652_close_icon
views-count2016 դիտում article-date 16:54 31-08-2020

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով օգոստոսի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, «Սյունիք» անտառտնտեսության աշխատակիցների հետ, Վերիշեն գյուղի վարչական տարածքում ստուգել են Միրիկ գյուղի 39-ամյա բնակչի` մոտ 7 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան: Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ երեք օր առաջ իրենց գյուղի հարակից տարածքից հատել է երեք ուռենի: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր