211652_close_icon
views-count23508 դիտում article-date 09:46 22-09-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 22-ամյա վարորդը Mitsubishi-ով Ծաղկաձորի սկզբնամասում բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչ, 22-ամյա Գարիկ Հովհաննիսյանը իր վարած Mitsubishi մակնիշի 34 MA 530 համարանիշի ավտոմեքենյով Ծաղկաձորից դեպի Հրազդան ընթանալիս, Ծաղկաձորի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոոնե էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի, 21-ամյա Արմեն Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր