211652_close_icon
views-count4516 դիտում article-date 09:34 11-11-2019

Ռուս-Բրիտանական «Սոչիի Կինոփառատոնին» հայազգի կինոռեժիսորը կներկայացնի «Ճայը» ֆիլմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ երիտասարդ ռեժիսոր Մաննեն «Ճայը» ֆիլմը (պրոդյուսեր՝ Արարատ Գրիգորյան) շուտով կներկայացնի Սոչիի միջազգային կինոփառատոնին : Կինոփառատոնը տեղի է ունենալու Նոյեմբերի 16-ից 20ը ընկած ժամանակահատվածում: Այստեղ բազմատեսակ ֆիլմեր են, հայտնի դեմքեր և ռեժիսորների և դերասանների շրջանում: ՛՛Ճայը՛՛ ֆիլը արդեն տասնյակ փառատոների է մասնակցել, երկու անգամ հաղթանակ տարել: Երևանում, Կին միջազգային կինոփառատոնի շրջանակում այն նույնպես կցուցադրվի ՀԲԸՄ-ում Նոյեմբերի 12-ին ժամը 15.45-ին: Հայ հանդիսատեսը կարող է ֆիլմին ծանոթանալ սպասվող ցուցադրման միջոցով: Հեղինակի խոսքով հրավերները շատ են, բայց դեռ պարզ չէ, թե անձամբ որ փառատոներին է պատրաստվում մեկնել հետագայում: Օրեր առաջ ֆիլմը ջերմ արձագանքի է արժանացել պարսիկ հանդիսատեսի կողմից, հաջորդ ցուցադրումները կլինեն Ռուսաստանում, Բրազիլիայում, Իտալական երկու քաղաքներում և այլուր: Այս ֆիլմը պատմում է մարդու կործանարար ազդեցության մասին երկիր մոլորակի վրա: Եթե մարդկությունը շարունակի անտարբեր լինել, մենք կկորցնենք բնությունը: Ֆիլմը նկարահանվել է Չեխովի համանուն պիեսից հայտնի մոնոլոգի հիման վրա :
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր