Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Փաշինյանը գո՞հ է արտաքին քաղաքականության, անվտանգության այն ժառանգությունից, որը նա ստացել է մի խումբ դեգեներատներից

«Մեր արտաքին քաղաքականությունը, նախ և առաջ, այս դիսֆունկցիոնալ, իներցիոն վիճակից, ռեֆլեքսիվ բնույթից ձերբազատվելու խնդիր ունի: Եթե անկախության 30-րդ տարվա մեջ արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը նշվում է ինքնիշխանությունը, ապա դա նշանակում է, որ մենք լրջագույն խնդիր ունենք ինքնիշխանության հետ: Անշուշտ, այստեղ կա նաև ինստիտուցիոնալ խնդիր: Բայց ինստիտուցիոնալից բացի՝ նաև փիլիսոփայության փոփոխություն պետք է լինի: Մեր ինչի՞ն է պետք արտաքին քաղաքականությունը. մենք մինչև վերջ պիտի այս հարցին պատասխան ունենանք»:

2018 թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո երկրի նոր քաղաքական ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իր հռետորաբանության ելակետային առանցքը դարձրել է նախորդ տարվա քաղաքական փոփոխությունների հանգամանքը, այն գաղափարներն ու արժեքները, որոնք իր հետ բերել է հեղափոխությունը: Եվ չի լինում Փաշինյանի որևէ ծրագրային ելույթ, որի ընթացքում նա չխոսի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, ժողովրդի հաղթանակի և նմանատիպ այլ հայտնի արձանագրումների մասին: Այդուամենայնիվ, հեղափոխությունից գրեթե մեկուկես տարի անց հեղափոխական կառավարությունն առայժմ հստակորեն չի ձևավորել ու չի ամբողջացրել գաղափարական, ռազմավարական և իրավաքաղաքական այն բազան, որի հիման վրա պիտի կառուցվի Փաշինյանի վարչակազմի ընդհանուր քաղաքականությունը և պիտի առաջ մղվի լայնածավալ բարեփոխումների այն օրակարգը, որի մասին վարչապետը բազմիցս խոսել է: Թեև քայլեր այս ուղղությամբ, կարծես թե, արվում են:

Կարևորագույն հարցերից մեկն այս առումով Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության վերանայումն է: Ռազմավարական այս փաստաթուղթը 2007 թվականից ի վեր չի թարմացվել, և պարզ է, որ դրա վերանայման պահը, մեղմ ասած, վաղուց է հասունացել: Այս տարվա հուլիսի վերջին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ստեղծվել է համակարգող միջգերատեսչական խումբ, որն աշխատում է Ազգային անվտանգության նոր ռազմավարության նախագծի վրա։ Նախագիծը պետք է պատրաստվի տարվա ընթացքում։

Եվ եթե խոսում ենք «ազգային անվտանգություն» կոչված կարևորագույն ու միաժամանակ շատ ընդարձակ հասկացության մասին, ապա այն, իհարկե, տարբեր բաղադրիչներ է իր մեջ ներառում, որոնցից յուրաքանչյուրն էլ կարևոր է պետության անվտանգության, ներքին ու արտաքին շահերի պաշտպանության և առաջմղման, ազգային հիմնախնդիրների լուծման, համազգային իղձերի իրականացման և մի շարք այլ առումներով: Բայց եթե խնդրեք առանձնացնել երկու ամենաառանցքայինները, ապա դրանք, անշուշտ, ռազմական կամ պաշտպանական և արտաքին քաղաքական կամ դիվանագիտական բաղադրիչներն են: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վերջին մեկ տարվա ընթացքում բազմիցս է խոսել հայկական բանակի պաշտպանական քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունների մասին, ինչից կարելի է ենթադրել, որ երկրի ամենաազդեցիկ և ինստիտուցիոնալ առումով կայացած կառույցներից մեկում պատրաստվում են ռազմական նոր դոկտրինի մշակմանը:

Օգոստոսի 27-ին՝ ՀՀ դեսպանների ամենամյա համաժողովին, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը, որի ընթացքում նա առանձնացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները՝ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ և ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, հուշում է, որ երկրի արտաքին քաղաքականությունը ևս կարող է կոնցեպտուալ փոփոխությունների ենթարկվել, կամ առնվազն կհստակեցվի ռազմավարական որոշակի տեսլական, որի վրա էլ հիմնված կլինի մեր պետության դիվանագիտությունը: Այս երեք սկզբունքները, արտգործնախարարի խոսքերով, կապահովեն մեր դիվանագիտության հարատև և շարունակական ընթացքը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը։

– Պարոն Մեհրաբյան, ի՞նչ նորույթներ կան դիվանագետների համաժողովին արտգործնախարարի և վարչապետի ունեցած ելույթներում: Այս երեք սկզբունքների որդեգրումն արդյոք խոսո՞ւմ է նոր հայեցակարգի ընդունման ծրագրերի մասին:

– Մեծ հաշվով՝ սա նորություն չէ: Այս սկզբունքների հիման վրա և այս սկզբունքներից ելնելով՝ ՀՀ-ն արդեն իսկ բազմաթիվ կարևոր արտաքին քաղաքական քայլեր է արել: Իսկ ի՞նչն է առանձնահատուկը և ինչո՞ւ է դա հայտարարվում հիմա: Նախ և առաջ պետք է նկատել, որ երկրորդ և երրորդ սկզբունքները բխում են առաջինից և առանց առաջինի դառնում են ուղղակի անհնարին: Այստեղ մենք լրջագույն խնդիրներ ունենք և բովանդակային առումով մենք հասկանում ենք, որ այսօր Հայաստանի պայքարը արտաքին քաղաքական ոլորտում պտտվում է այս ամենի շուրջ: Ասեմ ավելին: Հիշենք, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի մասին: Եվ դա իրոք այդպես է. Հայաստանի դեմ այսօր հիբրիդային պատերազմ են վարում, որպեսզի առաջին հերթին խփեն նրա ինքնիշխանությանը, և երկրորդը, թույլ չտան, որ նա կարողանա վերականգնել իր ինքնիշխանությունը:

– Բայց ռուսական լրատվամիջոցներն էլ գրում են, թե մենք ենք «հիբրիդային պատերազմ վարում Ռուսաստանի դեմ»: Տեղյա՞կ էիք դրա մասին:

– Ներողություն, այս պատերազմը նախ և առաջ վարում են իրենք: Իսկ եթե պատերազմ սկսեցիր, ուրեմն կստանաս պատերազմ: Չսկսեիք՝ չէիք ստանա: Անհեթեթությունն այն է, որ նրանք «հիբրիդային պատերազմ» են կոչում այն ամենը, ինչ անում է Հայաստանը հանուն իր ինքնիշխանության: Նորից եմ ասում՝ նրանք հիբրիդային պատերազմ են վարում մեր դեմ, որ հարվածեն մեր ինքնիշխանությանը և թույլ չտան, որ Հայաստանը լինի ինքնիշխան և անկախ պետություն:

Այո, Հայաստանի ղեկավարությունն ասաց, որ կտրուկ շրջադարձեր արտաքին քաղաքականության մեջ չեն լինելու: Հայաստանը շարունակում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, բայց այս կառույցներում ստանալու է առավելագույնը, ինչ հնարավոր է: Եվ երկրորդը, իր իրավունքները, որոնք բխում են այդ անդամակցությունից, նա նույնպես մինչև վերջ պաշտպանելու և պահանջելու է: Այս կազմակերպություններում ինչ կա և ինչ չկա՝ շատ նման է ստալինյան սահմանադրությանը. կարդում ենք՝ հրաշալի է, բայց իրականության մեջ հասկանում ենք, որ այլանդակություն է: Եվ Հայաստանն այսօր այս կազմակերպությունից դուրս գալու հարցը չդնելով՝ պահանջելու է այն ամենը, ինչ գրած է և օգտակար է Հայաստանին, և ստանալու է մինչև վերջ:

Եթե նրանք սա կոչում են հիբրիդային պատերազմ՝ նախ և առաջ նրանք ապուշ են, երկրորդը՝ ստախոս և սրիկա են, երրորդն էլ՝ նրանք միշտ հնձելու են այն, ինչ ցանել են:

– Որքան ես հասկացա՝ նրանք հիբրիդային պատերազմ են համարում, օրինակ, պատմությունը ճիշտ գնահատելը…

– Այո, ամեն ինչ: Այն, ինչ միակողմանիորեն իրենց շահից չի բխում, և այն ամենը, ինչ նրանց սրիկայությունը կոչում է սրիկայություն, նրանք կոչում են հիբրիդային պատերազմ:

– Փաստորեն, կրկին գալիս ենք այն հարցին, որ Հայաստանի ինքնիշխանության և անկախ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից ու մարտահրավերներից մեկը Ռուսաստանն է՝ որքան էլ գործընկեր ու դաշնակից է համարվում:

Այսօր կա՞ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու կամ վերացնելու խնդիրը:

– Իհարկե, կա: Անշուշտ: Միանշանակորեն կա: Լավ, եկեք մեկ այլ տեսանկյունից նայենք հարցին: Նիկոլ Փաշինյանն ասաց, թե «չափազանց դառնացած եմ այն ամենից, ինչ մենք ժառանգել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասով»: Հիմա ես ուզում եմ հարց տալ՝ պարոն Փաշինյանը գո՞հ է Հայաստանի արտաքին քաղաքականության այն ժառանգությունից, որն ինքը ստացել է մնացած ուղղություններով: Հարցս հռետորական է: Մենք խոսում ենք արտաքին քաղաքականությունից: Արտաքին քաղաքականության մեջ ղարաբաղյան հիմնախնդիրը կարևոր մաս է զբաղեցնում, բայց ոչ ամբողջը: Այդ ժամանակ ես հռետորական հարց եմ տալիս՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը գո՞հ է անվտանգության քաղաքականության այն ժառանգությունից, որը նա ստացել է: Արդյոք նա գո՞հ է արտաքին հարաբերությունների ժառանգությունից՝ հատկապես կապված Ռուսաստանի հետ: Հազիվ թե:

– Եվ արդյոք այդ հարաբերությունների վերանայման հարց գոնե ինչ-որ առումով բարձրացվո՞ւմ է:

– Գիտե՞ք՝ ինչ, մյուս կողմից էլ այդ ամենը, որ Նիկոլ Փաշինյանը կոչում է ժառանգություն, ձևավորել է այն իրողությունները, որոնցից ելնելով՝ կարող է կամ չի կարող ինչ-որ բաներ անել կամ չանել Նիկոլ Փաշինյանը: Եվ մենք հասկանում ենք, որ ներկայիս վարչապետը ժառանգել է 20 տարվա, այսպես ասած, «հարամածը», որն արել են մի խումբ դեգեներատներ՝ փոխարինելով մեկը մյուսին: Իսկ դեգեներատը անպատվություն չէ, այլ նրանց էության գնահատականը, որովհետև նման քաղաքականություն կարող էր վարել միայն դեգեներատը, երբ «գույք՝ պարտքի դիմաց» քաղաքականությունը հետո վերածվեց «իշխանություն՝ ինքնիշխանության դիմաց» բանաձևի: Իսկ այդպես, այո՛, կրկնում եմ՝ վարվում են միայն ու միայն դեգեներատները: Եվ այդ իմաստով, այո՛, Նիկոլ Փաշինյանը ժառանգել է դեգեներատների քաղաքականության ամբողջ հետևանքները բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

– Մենք անընդհատ խոսում ենք այս խնդիրների, արտաքին հարաբերությունների այս կամ այն ուղղության, արտաքին քաղաքականության մասին: Իսկ ինչո՞վ է ընդհանրապես կարևոր արտաքին քաղաքականությունը, այն ի՞նչ նշանակություն ունի մեր ազգային շահերի և ազգային անվտանգության տեսանկյունից: Որովհետև այս ոլորտը ոչ մասնագիտական լսարանի կողմից հաճախ ընկալվում է որպես մի խումբ դիվանագետների, պաշտոնյաների ինչ-որ զբաղմունք, միջազգային լրահոսի մի մասը, որը պարտադիր չէ՝ անմիջականորեն կապ ունենա Հայաստանի հետ և անմիջականորեն ազդի Հայաստանի ներքին կյանքի վրա:

– Արտաքին քաղաքականությունը ընդհանուր պետության քաղաքականության արտաքին մասն է: Այն բխում է ներքինից, շարունակում է ներքինը, ածանցվում է ներքինից և յուրաքանչյուրիս անվտանգության և բարեկեցության ամրապնդմանը ուղղված գործողությունների այն համալիրն է, որը վարում է պետությունը արտաքին միջավայրում, արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններում:

– Մեր երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելու, տնտեսական, առևտրային կապերը զարգացնելու…

– Սկսած դրանից, վերջացրած այլ բաներով:

– Իսկ այս կարևորումը, արժևորումը պե՞տք է ընդգծվի:

– Իհարկե, ի վերջո, մինչև հիվանդության ախտորոշումը չտաս, բուժումդ հասկանալի չի լինի: Եվ այո՛, պատկերացրեք՝ եթե անկախության 30-րդ տարվա մեջ արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը նշվում է ինքնիշխանությունը, ապա դա նշանակում է, որ մենք լրջագույն խնդիր ունենք ինքնիշխանության հետ: Որովհետև դա ընդամենը Սահմանադրության մեջ ներառված նորմ է, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է:

– Իսկ համահայկականության սկզբո՞ւնքը:

– Ճիշտն ասած՝ այսօր առիթ ունեցա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում խոսել սրա մասին՝ ասելով, որ սա ավելի շատ փիլիսոփայական և սիմվոլիզմի հարթության վրա պետք է դիտարկել: Այո՛, այդ իմաստը կա շատ պարզ պատճառով: Նախ, աննորմալ վիճակ է: Ես վստահ եմ, որ մենք վաղ թե ուշ դա էլ կֆիքսենք: Կրկնում եմ՝ հայ ժողովուրդը գտնվում է աննորմալ վիճակում, քանզի նրա 80 տոկոսը ապրում է հայրենիքից դուրս:

– Դա է հարցը: Այսինքն՝ համահայկականության սկզբունքը պիտի վերաբերի Սփյուռքի հետ մեր հարաբերություններին:

– Բնականաբար, Սփյուռքի հետ հարաբերություններին է վերաբերում: Դա ասելը հավասար է ոչինչ չասելուն: Դա պարզից պարզ է: Բայց Սփյուռքի հետ ի՞նչ. նախ և առաջ այն, որ Հայաստանը և Արցախը ողջ հայության հայրենիքն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Դա նշանակում է, որ հայրենիք լինելու, հայրենիք դառնալու համար, այո՛, ՀՀ-ն բազմաթիվ անելիքներ ունի: Ինչի՞ ուղղությամբ. այն ուղղությամբ, որ նախ և առաջ Սփյուռքը դադարի Սփյուռք լինելուց: Հակառակ դեպքում այդ սկզբունքը դառնալու է պարզապես դեկլարատիվ մի բան: Այո՛, ՀՀ-ն պիտի դառնա այնպիսի երկիր, որ մագնիսի նման ձգի սփյուռքահայությանը դեպի հայրենիք և նրանց դարձնի հայրենաբնակ քաղաքացի: Հայաստան չի՛ կարող լինել, եթե այնտեղ չեն ապրում հայերը:

Նորից եմ ասում՝ մենք խոսում ենք սրա մասին՝ այս պահին դեռևս պետականորեն չֆիքսելով, որ հայ ժողովուրդն ապրում է աննորմալ վիճակում, և պետք է այդ աննորմալությունը ուղղել:

– Բայց գիտեք, Դուք քչերից եք, որ հարցն այս տեսանկյունից է գնահատում և այս վիճակին նման գնահատական է տալիս: Մյուսների համար, կարծես, այս վիճակը շատ նորմալ է:

– Ես չեմ հավատում նրան, որ ես ինչ-որ դարակազմիկ բան եմ ասում: Ես ընդամենը փաստն եմ արձանագրում, այլ բան չեմ ասում: Ընդամենը արձանագրում եմ փաստը՝ այն անվանելով աննորմալ:

– Այս համատեքստում հարկ է նկատել, որ նախորդ կառավարությունների քաղաքականության մեջ Սփյուռքի հետ կապված հարցերում նման առաջնահերթություն չի եղել, և հիմնական նպատակը կարծես թե այն էր, որ Սփյուռքը պահպանվի, չկորցնի իր ազգային ինքնությունը, ներդրումներ անի Հայաստանում, ֆինանսական օգնություն ցույց տա, և Հայաստանն էլ Սփյուռքի մարդկային, ֆինանսական ռեսուրսները, հայկական համայնքների հնարավորությունները, ազդեցությունը այս կամ այն երկրում օգտագործի մեր ազգային շահերը սպասարկելու համար: Բայց մեծ հայրենադարձության նպատակ, որ Սփյուռք այլևս չլինի, և բոլորը ապրեն Հայաստանում, չի դրվել: Ինչպես, օրինակ, Իսրայելը, հրեաներն են անում: Նրանք ասում են, որ իրենք չեն ձգտում սփյուռքի պահպանմանը, այլ ուզում ենք, որ բոլոր հրեաները վերադառնան Իսրայել, և 70 տարվա ընթացքում աշխարհի հրեաների կեսից ավելին վերադարձել է հայրենիք:

Այո, որովհետև սփյուռքը երջանկություն չէ, սփյուռքը ցավ է: Ուրեմն կա՛մ մենք այսօրվանից այդ հույսը կստեղծենք, կփայփայենք և կնյութականացնենք, որ նրանք գան Հայաստան, կա՛մ նրանք կուծանան: Դա կլինի առաջին, երկրորդ, երրորդ, թե հինգերորդ սերնդում՝ էական չէ: Ամեն դեպքում նրանք կուծանան: Նրանք սփյուռք չեն լինի, նրանք կլինեն ոչ հայ՝ մտքով և սրտով:

– Ուզում եք ասել, որ մեր ինքնության պահպանման միակ երաշխիքն ու գրավականը հայրենի բնօրրանում ապրելն է:

– Իհարկե, հայրենիքն ու հայկականությունն է: Եվ այդ իմաստով, եթե մենք խոսում ենք հայաստանակենտրոնության մասին, և Հայաստանը սփյուռքահայության փայփայած բոլոր հույսերի կենտրոնը չէ, ապա ի՞նչ հայաստանակենտրոնություն և ո՞ւմ է պետք այդպիսի հայաստանակենտրոնություն: Երկրորդը, այդ ինչպե՞ս ենք դառնում 5 միլիոն 2050 թվականին՝ առանց հայրենադարձության, ընդ որում՝ առանց զանգվածային հայրենադարձության: Դա ուղղակի անիրականանալի է: Դա իրակա՞ն խնդիր է. այո՛, իրական խնդիր է:

– Եվ իրատեսական է, եթե զանգվածային հայրենադարձություն կազմակերպվի, որովհետև միայն բնական աճով ուղղակի անհնար է 30 տարում բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի:

– Բնական է: Կան ժողովրդագրական պրոգրեսիայի գործակիցներ, որոնք պարզ ցույց են տալիս, որ 2050 թվականի դրությամբ, առանց հայրենադարձության, չենք կարող 5 միլիոն բնակչություն ունենալ Հայաստանում: Այո՛, հայրենադարձություն: Դա մեզ համար, ռազմավարական առումով, ազգային անվտանգության ապահովման լրջագույն կռվանն է: Բայց մենք այս պահին կլանման և ադապտացիայի համար նախատեսված ինստիտուցիոնալ որևէ հենք չունենք: Թեև պետությունն արդեն անում է բազմաթիվ քայլեր, որ մենք վաղ թե ուշ գանք դրան: Եվ այս իմաստով չափազանց կարևորում եմ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը, այդ պաշտոնն այսօր զբաղեցնող անձին, նրա ծավալվող գործունեությանը: Այո՛, մենք այս ոլորտում շատ լուրջ անելիքներ ունենք և այդ անելիքի ճանապարհի սկզբին ենք դեռ:

Այս ամենը վերաբերում է համահայկականության սկզբունքին: Ընդ որում՝ մի նկատառում անեմ՝ ելնելով նույն Իսրայելի, մեծ սփյուռք ունեցող այլ երկրների փորձից: Մենք չպետք է սպասենք ազատ, ժողովրդավարական և բարեկեցիկ երկրներից մեծ հայրենադարձություն: Չի լինելու դա: Դա լինելու է, իհարկե, առաջին հերթին անապահով երկրներից, այն երկրներից, որտեղ հայերի անվտանգությունը սպառնալիքի տակ է: Խոսքն առաջին հերթին Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի մասին է:

Երկու տեղում էլ հայերն ապագա չունեն: Եվ պետության պարտականությունն է նրանց հայրենադարձությունը կազմակերպելը ժամանակի ընթացքում: Եվ որքան շուտ, այնքան լավ: Որպեսզի նրանք կարողանան Հայաստան գալ ոչ թե Բաքվի հայերի նման՝ պատշգամբներից շպրտված և առանց մի կոպեկի, այլ կարողանան գալ որոշակի հնարավորություններով և իրենց հետագա գործունեությունը սկսելու համար անհրաժեշտ սեփական կարողություններով: Եվ այո՛, Հայաստանը նաև պարտավոր է որոշակի քարոզչություն իրականացնել այս ուղղությամբ: Գոնե այն մակարդակով, որով իրականացնում էր, օրինակ, սովետական Հայաստանը: Չմոռանանք, որ սովետական Հայաստանը կարողացավ մի քանի ալիք հայրենադարձություն կազմակերպել: Հայաստանը Հայաստան դարձավ նաև հայրենադարձությամբ:

– Շատ լավ փորձ է, ի միջի այլոց, պարոն Մեհրաբյան:

– Այո, շատ լավ փորձ է, որը մոռացվեց, որովհետև իշխում էին դեգեներատներ, որոնք ասում էին՝ «էդ լավ է, որ գնում են, թե գալու են, հեղափոխություն անեն»: Այս սկզբունքն էլ այդ դեգեներատի մտածողության դրսևորումներից մեկն էր, որն անզգուշաբար, եթե հիշում եք, իրեն թույլ տվեց Տիգրան Սարգսյանը: Եվ դա ներկայացվեց իբրև կատակ:

– Հիշում եմ: «168 Ժամ»-ի նախկին լրագրող Արմինե Ավետյանի հետ զրույցում էր ասել:

– Այո, այո:

– Բայց մարդն ասաց՝ կատակ եմ արել:

– Դե, իհարկե, կատակ էր անում: Բայց ցանկացած հումոր կատակ է նրանով, որ այն կատակ է մասամբ և լրջության ու ճշմարտության մեծ չափաբաժին ունի: Հակառակ դեպքում դա կատակ չի լինի, այլ հիմարություն:

– Մեր արտաքին քաղաքականությունն այսօր ունի՞ հավասարակշռման և դիվերսիֆիկացման (բազմազանեցման) խնդիր:

– Իհարկե: Բայց, նախ և առաջ, մեր արտաքին քաղաքականությունը այս դիսֆունկցիոնալ, իներցիոն վիճակից, ռեֆլեքսիվ բնույթից ձերբազատվելու խնդիր ունի: Մեր արտաքին քաղաքականության սկզբունքն է եղել՝ հենց ամպրոպը խփում է, գեղջուկը խաչակնքվում է: Սա էր հիմնական սկզբունքը: Եթե ամպրոպ չէր լինում՝ գեղջուկի պետքը չէր: Դա կոչվում էր էդվարդնալբանդյանիզմ: Եվ այստեղ խոսքը զուտ Էդվարդ Նալբանդյանի անձի մասին չէ: Էդվարդ Նալբանդյանը խորհրդանիշն էր այդ ամենի և դրա հետևանքը: Եվ նա ընդամենը մարմնավորում էր այդ քաղաքականությունը:

– Գուցե ինստիտուցիոնա՞լ խնդիր կա:

– Անշուշտ: Բայց ինստիտուցիոնալ խնդրից բացի՝ նաև փիլիսոփայության փոփոխություն պետք է լինի: Մեր ինչի՞ն է պետք արտաքին քաղաքականությունը. մենք մինչև վերջ պիտի այս հարցին պատասխան ունենանք: Որովհետև եթե արտաքին քաղաքականության գոյության պատճառը մենք չենք հասկանում՝ մեր արտաքին քաղաքականությունը կդառնա ինքնանպատակ:

– Իսկ նախարարն իր ելույթում, Ձեր տպավորությամբ, առաջարկո՞ւմ էր կոնկրետ լուծումներ, գործիքներ, միջոցներ՝ երկրի ինքնիշխանությունն ու անկախ արտաքին քաղաքականություն վարելու կարողություններն ամրապնդելու համար:

– Գիտե՞ք՝ ինչ, մենք հասկանում ենք, որ սա մեկ օրվա աշխատանք չէ: Համենայնդեպս, մենք հասկանում ենք, որ այդ սկզբունքները, որ հռչակեց նախարարը, և վարչապետն էլ անդրադարձավ դրանց իր ելույթում, տեղավորվում են քաղաքական թիմի ընդհանուր տեսլականի մեջ, թիմային պատվիրաններ են, որոնք նաև մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը պիտի նյութականացնի: Գոնե ես դա այդպես եմ հասկանում: Եվ կարևոր է, որ սրանք չլինեն սոսկ դեկլարատիվ հայտարարություններ:

Եվ այս իմաստով ես իր մեջ որոշակի չափանիշներ, չափորոշիչներ, ցուցիչներ պարունակող քայլեր եմ ակնկալում: Եվ այդ քայլերի առկայությունն է չափանիշ լինելու, թե ասվածը հռչակագրային բնո՞ւյթ է կրում, թե՞, այնուամենայնիվ, սկսում է նյութականանալ: Այդ չափանիշներն ու ցուցիչներն են լինելու, մասնավորապես, Հայաստանի հարաբերությունները Վրաստանի, Ուկրաինայի և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:

– Արևմտյան ուղղությունը, շատերի կարծիքով, անտեսվում է: Համամի՞տ եք այս կարծիքին:

– Այս պահին ես հիմքերի բավարար ծավալը չունեմ, որպեսզի հաստատեմ կամ հերքեմ նման տեսակետները: Մենք տեսնում ենք որոշակի գործընթաց: Այդ գործընթացում կան որոշակի տարրեր, որոնք հաստատում են ձեր ասածը, և կան որոշակի տարրեր, որոնք ընդհակառակը՝ հերքում են դա: Եվ թե ո՞րը կգերակշռի՝ ժամանակը ցույց կտա: Ինչպես նաև բավարար չափով հիմքերը պիտի հավաքվեն, որպեսզի մենք վերջնական եզրակացություն անենք՝ անտեսվե՞ց, թե՞ չանտեսվեց: Այո՛, մենք այստեղ սրբագրումներ ունենք անելու, և այո՛, բնականաբար չպետք է անտեսվի: Արդյո՞ք բավարար քայլեր արվում են այդ ուղղությամբ. ո՛չ, բավարար չի արվում: Արդյո՞ք պետք են հավելյալ ջանքեր և հավելյալ քայլեր. իհարկե, պետք են: Կարո՞ղ է Հայաստանն այդ ամենն անել. անշուշտ, կարող է: Եվ կրկնում եմ՝ այս իմաստով չափանիշային քայլերը, այսպես ասած՝ ստանդարտ ձևավորող, ինդիկատիվ քայլերը մեր հարաբերություններն են լինելու Վրաստանի, Ուկրաինայի և Հյուսիսատլանտյան դաշինք կազմակերպության (ՆԱՏՕ-ի) հետ:

– Իսկ մերձավորարևելյան ուղղությո՞ւնը:

– Մերձավորարևելյան ուղղությունն առանձին ուղղություն է, որը, ես կարծում եմ, բավական հում է: Հայաստանն առայժմ չի ձևավորել իր մերձավորարևելյան քաղաքականությունը, թեկուզ փիլիսոփայորեն չի ձևավորել, և շատ դեպքերում քայլերը կրում են իներցիոն բնույթ: Իսկ Սիրիայի առնչությամբ, կարծում եմ, կատարվել է ֆունդամենտալ սխալ, որովհետև սիրիահայերի խնդիրը կարող էր միայն մեկ լուծում ունենալ՝ հայրենադարձություն Հայաստան: Եվ սա շատ լուրջ քննություն էր լինելու ՀՀ-ի համար: Այո՛, Հայաստանը պետք է և՛ կազմակերպեր նրանց հայրենադարձությունը, և՛ պետք է օգտվեր այն միջազգային ֆինանսական հնարավորություններից գոնե այն համամասնությամբ, որով օգտվում է Թուրքիան: Դա չարվեց:

– Փախստականների համար հատկացվող միջազգային օգնության մասի՞ն է խոսքը:

– Այո, այո: Եվ դրանք կարող էին ու պետք է լինեին սիրիահայերը: Մենք տեսնում ենք այն փոխակերպումները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, և հասկանում ենք, որ այդ ամենում հայերն ապագա չունեն և չպե՛տք է ունենան, որովհետև այդ ապագան շատ տխուր է լինելու:

Մի բան եմ նաև ուզում ավելացնել: Եթե այս հռչակված սկզբունքները դառնում են իրականություն, եթե մեր իսկ կողմից հռչակված սկզբունքները լուրջ ենք ընդունում, ապա դա այս պահին լիովին թույլ է տալիս, որ Հայաստանը լիարժեքորեն սեփական շահերը, սեփական օրակարգը բոլոր հարթակներում կարողանա առաջ տանել: Երկրորդը, այս սկզբունքները նյութականացնելու համար անհրաժեշտ է ռազմավարություն, որպեսզի հասկանանք՝ մեր արտաքին քաղաքական նպատակները որո՞նք են, մենք ինչի՞ ենք ուզում հասնել: Եվ կարծում եմ, որ այս ամենն իր մարմնավորումը կգտնի մեր երկրի Ազգային անվտանգության նոր հայեցակարգում, ռազմական դոկտրինում և դոկտրինալ բնույթի այլ փաստաթղթերում, որտեղ ամրագրված դրույթները ոչ թե լինելու են բարի ցանկություններ, այլ լինելու է գործողությունների ծրագիր և ռազմավարություն, որի հիման վրա կկառուցվեն մեր մարտավարությունը կամ ենթառազմավարությունները տարբեր ուղղություններով: Եվ մեր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, այսպես ասենք, գործնական օգուտներ կբերեն մեզ: Օգուտներ և՛ քաղաքական բնույթի, և՛ նյութական բնույթի:

– Այսինքն՝ չեն լինի պարզապես տեսական, ընդհանրական դրույթներ:

– Այո: Ասենք, շատ երկրներում մեզ ճանաչում են, շատ երկրներում հայեր են ապրում, ուռա՜: Հետո՞: Դրանից Հայաստանի շահերը, Հայաստանի քաղաքական օրակարգը, որ այդ շահերից է բխում, առաջ գնո՞ւմ են, թե՞ ոչ: Հայաստանը նյութական օգուտ այդ ամենից ստանո՞ւմ է, թե՞ ոչ: Այո՛, նյութական՝ փողով արտահայտված օգուտ ստանո՞ւմ է, թե՞ ոչ: Սրանք շատ կարևոր հարցեր են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում