Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Հիսուն միլիոն դոլարի կորուստ․ գործարար Լևոն Մարկոսի հետ կապված քրգործով նոր զարգացումներ կան

Գործարար Լևոն Մարկոսի հետ կապված քրեական գործով նոր զարգացումներ կան: Ինչպես ավելի վաղ գրել էինք, Լևոն Մարկոսը պահանջ և հայց է ներկայացրել քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը: Լևոն Մարկոսի պահանջն ուղղված է նաև դատարանի 2002 թ. վճռի և պետական մարմինների հակաօրինական գործողությունների հետևանքով հարկադիր վաճառված «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ընկերության բաժնետոմսերի, Երևանի երեք շուկաների (Մասիվի, Գումի, Պրոսպեկտի) և մյուս գույքերի աճուրդներին մասնակցած կամ այլ անօրինական մեխանիզմներով այսօր դրանց սեփականատերերը հանդիսացող անձանց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի և Սամվել Ալեքսանյանի դեմ:

Քննիչի որոշմամբ Լևոն Մարկոսը ճանաչվել է տուժող և քաղաքացիական հայցվոր:

«Իմ գործի էությունը պարզ է. երկրի նախորդ ղեկավարները իմ օբյեկտները խլել են ու տվել են իրենց բարեկամներին կամ մերձավորներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լևոն Մարկոսը։

Գործարարը պատմեց, որ նախորդ իշխանությունների օրոք լուրջ վնասներ է կրել Հայաստանում ներդրումներ անելով: Նա նշեց, որ հիմա քննվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից իմ գույքերը խլելու գործընթացին մասնակցելու դրվագները: «Տեսնում եմ առաջընթաց քրեական գործով: Տեսնում եմ Հատուկ քննչական ծառայության կողմից ճշմարտությունը բացահայտելու ցանկությունը»,-ասաց նա։

Գործարարը պատմեց, թե ինչպես է ներդրումներ արել Հայաստանում, և ինչպես են իրեն թալանել: «2001-ին Սարգսյանը և այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշեցին ինձ ներգրավել սնանկացող «Կրեդիտ Երևան» բանկի առողջացման կամ փրկության նախագծում։ Սերժ Սարգսյանն անձամբ եկավ Մոսկվա և առաջարկեց, որ ձեռք բերեմ բանկը, նաև փրկագնեմ մի շարք գործարաններ, ֆաբրիկաներ և այլ ձեռնարկություններ։ Մեր հանդիպման արդյունքում ես որոշում կայացրի, որ Հայաստանի տնտեսությունում զգալի ներդրումներ կանեմ, ինչի պատճառով հրաժարվեցի այստեղ՝ Ռուսաստանում, իմ ունեցած հեռանկարային և մրցունակ ակտիվներից, այդ թվում և «Сретенка-Петролеум» լցակայանների ցանցից, որը 25 լցակայան էր ներառում ոչ միայն Մոսկվայում: Ներդրեցի 17 միլիոն դոլարի հասնող կայունացնող գրավ և 2001-ին դարձա բանկի սեփականատեր:

Ձեռք բերեցի նաև տասից ավելի ձեռնարկություններ, որոնց շարքում Երևանի հաստոցաշինական գործարանը, Սիսիանի քարամշակման գործարանը, մի շարք օբյեկտներ, ինչպիսիք են՝ Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը և «Վանա լիճ» ժամանցային համալիրը: Փաստորեն, ինձ առաջարկել են փրկագնել այնպիսի օբյեկտներ, որոնք թաղված էին պարտքերի մեջ: Արդյունքում ես, որ ներդրել եմ Հայաստանի տնտեսության մեջ հարյուր միլիոնավոր դոլարներ, հսկայական կորուստներ եմ կրել, իսկ դատական քաշքշուկների պատճառը իմ բոլոր ակտիվների և հաշիվների կալանավորումն էր Հայաստանում և «Կրեդիտ Երևան» բանկի ռեյդերային հափշտակումը, որի հետևանքով միայն կորցրի 17 միլիոն դոլար: Դրանից բացի՝ ինձ արգելվեց գործարարությամբ զբաղվել Հայաստանում, և իմ դեմ հարուցվեց քրեական գործ անհիմն կերպով: Իմ հանդեպ հայտարարվեց միջազգային հետախուզում: Ես կորցրի ոչ պակաս, քան 50 միլիոն դոլար և զրկվեցի գործնականում իմ ամբողջ անշարժ գույքից»,- ներկայացրեց Լևոն Մարկոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում