News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միայն Հայաստանում չէ, որ այս սեզոնին ավիատոմսերի սակագները բարձրացել են, ամբողջ աշխարհում է սակագների որոշակի տարբերություն նկատվում: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը՝ անդրադառնալով վերջին օրերին սակագների բարձրացմանը

«Կտրուկ պահանջարկն այս սեզոնին աճում է, առաջարկը չի կարողանում համապատասխանաբար ապահովել՝ կախված տարբեր գործոններից, այդ թվում օդանավերի քանակից: Այս ամիս ավիաընկերությունները համապատասխան տարողություն ապահովել չեն կարողանում, եւ քիչ տեղերի համար շատ մեծ պահանջարկ է առաջանում: Ի դեպ, այս շրջանում տոմսերն արագ վաճառվում են»,- ասաց Աննա Չոբանյանը:

Քաղավիացիայի վարչության պաշտոնյան նշեց, որ այս հարցի միակ լուծումն օդանավերի քանակի եւ թռիչքների հաճախականության ավելացումն է, սակայն կան երթուղիներ, որոնցով եւ թռիչքներն են շատ, եւ օդանավերը, բայց պահանջարկն ավելի շատ է, քան առաջարկը: Հարցին՝ ինչ կարող է անել Քաղավիացիայի վարչությունը խնդիրը կարգավորելու համար, Աննա Չոբանյանը պատասխանեց. «Մեր վարչությունը որեւէ կերպ չի կարող միջամտել ավիաընկերության կոմերցիոն գործունեությանը, բայց եթե ավիաընկերության կողմից արտառոց բարձր սակագները լինեն շարունակական եւ նկատվի ավիաընկերությունների կողմից համաձայնեցված գործողություններ, գոյություն ունեն պատկան մարմիններ, որոնք զբաղվում են այդ հարցերով, այսինքն եթե կա շուկայում դիրքի չարաշահում: Ինչ վերաբերում է այս սեզոնին, ապա ոչ ոք չի կարող ներազդել սակագների վրա, քանի որ ավիաընկերությունն է սահմանում սակագինը: Նորից նշեմ, որ Հայաստանում չէ միայն, որ տոմսերը թանկացել են: Այն երկրներում, որտեղ պահանջարկը գերազանցում է առաջարկին, գների տատանում չի կարող չլինել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գգոստոսին Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերը կտրուկ թանկացել են: Ընդ որում, թանկացել են ամենամեծ պահանջարկը վայելող Երևան-Մոսկվա, Երեւան-Սոչի ուղղությամբ ավիատոմսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ