Saturday, 20 04 2024
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է

Օղակն Ադրբեջանի շուրջ սեղմվում է. բաց թողնելը կլինի Հայաստանի ամենամեծ վրիպումներից մեկը

Հանրապետական կոնգրեսական Քրիսթոֆեր Սմիթի և Ռուսաստանի դեմ Մագնիտսկու հայտնի օրենքի հեղինակ դեմոկրատ կոնգրեսական Ջիմ ՄըքԳովերնի հեղինակած Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելու բանաձևը մտել է Կոնգրեսի օրակարգ: Բանաձևը մասնավորապես կոչ է անում պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների չդադարող ոտնահարումների համար մեղքի իրենց բաժինն ունեցող ադրբեջանցի պաշտոնյաներին: Այլ կերպ ասած, ԱՄՆ հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականների նախաձեռնությամբ փորձ է արվում կիրառել այսպես ասած «Մագնիտսկու օրենք» Ադրբեջանի դեմ: Ինչպիսի ընթացք կունենա Կոնգրեսի օրակարգում հայտնված հարցը, բնականաբար ասելը դժվար է, սակայն այստեղ կա իհարկե մի քանի հատկանշական հանգամանք, որոնք թերևս արժե արձանագրել: Գործնականում, միջազգային ասպարեզում, համաշխարհային քաղաքականության առաջատար կենտրոններում և սուբյեկտներում հերթական իրավա-քաղաքական գործընթացն է Բաքվի դեմ: Իսրայելը հետաքննում է անօդաչուների հայտնի դեպքը, Չեխիան հայտարարել է Բաքվին սպառազինություն վաճառելու դեպքի հետաքննության մասին, Եվրախորհրդում մեկը մյուսի հետևից բացահայտվում են «խավիարային դիվանագիտության» սպասարկու պատգամավորներ, իսկ ԵԽԽՎ-ում էլ տեղի է ունենում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնություն:

Եվ ահա իրավա-քաղաքական գործընթացը ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում է: Ադրբեջանի շուրջ օղակը կամ օղակներն ակնհայտորեն սեղմվում են: Դրանք միևնույն շղթայինն են, թե՞ ոչ, իհարկե բավական բարդ է ասել, սակայն մյուս կողմից դրանք հնարավոր է մեկտեղել և դրանցից ստանալ ընդհանուր շղթա: Այդ հարցին կարող է օժանդակել, կամ այդ նպատակը կարող է դնել և հետապնդել Հայաստանը, քանի որ Հայաստանն այստեղ ունի առանձնահատուկ դերակատարում: Բանն այն է, որ այս տարբեր սեղմվող օղակներն ըստ էության վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ընդհուպ մոտեցել է իզգոյ պետության սահմանագծին: Անցել է, թե՞ ոչ, սա իհարկե քննարկելու հարց է, սակայն այն, որ մոտեցել է, աներկբա է: Բուլղարիայում անգամ հետաքննություն իրականացրին ու բացահայտեցին Ադրբեջանի կապը Իսլամական պետության հետ, ռազմա-տեխնիկական կապը:

Անցել է Բաքուն այդ սահմանը, թե՞ ոչ, այդուհանդերձ մի բան հստակ է, որ սահմանը անմիջականորեն պահողը դա Հայաստանն է և այն, ինչ քննարկում է աշխարհը տարբեր օղակներով՝ Իսրայելում, Բուլղարիայում, ԵԽԽՎ-ում, Չեխիայում, Մեծբրիտանական մամուլում և ԱՄՆ Կոնգրեսում, սահմանին անմիջականորեն իր մաշկի վրա զգում է, և միաժամանակ միջազգային հանրության մաշկի վրա զգացողության վտանգը զսպում է Հայաստանը: Այդ տեսանկյունից, ներկայումս փաստորեն միջազգային մակարդակով տեղի է ունենում այդ վտանգի ճանաչում, ինչը ինքնաբերաբար համալրում է Հայաստանի փաստարկային պաշարը, և համալրում է բավականին լուրջ կշռով: Ավելին, այդ վտանգի ճանաչումը՝ այն վտանգի, որը զսպում է Հայաստան-Արցախը, գործնականում քաղաքական և ռազմա-քաղաքական առումով թերևս շատ ավելի ծանրակշիռ նշանակություն ունի, քան, օրինակ, Արցախի անկախության կամ կարգավիճակի ճանաչումը: Եվ այդ իմաստով Հայաստանը ստանում է տարբեր օղակները մեկ ընդհանուրի մեջ միավորելու և անվտանգության միասնական շղթա ձևավորելու լավ դիվանագիտական-քաղաքական հնարավորություն, որը բաց թողնելը կարող է լինել հայկական պետականության նորագույն պատմության թերևս ամենամեծ դիվանագիտական բացթողումներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում