News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Beeline-ը շարունակում է նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ անակնկալներ մատուցել իր բաժանորդներին: «Դպրոց նոր սմարթֆոնով» ակցիայի շրջանակում Beeline-ի   Վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում սմարթֆոնների գնորդները ստանում են բլոկնոտներ եւ գրիչներ: Գրենական պիտույքները տրամադրվում են սեպտեմբերի 1-ից սկսած՝ առաջին 2000 հաճախորդներին: 

Բացի այդ, «Դպրոց նոր սմարթֆոնով» ակցիայի շրջանակում Beeline-ի բրենդավորված սմարթֆոնները վաճառվում են մինչեւ 50% զեղչով: Այսպիսով՝ Beeline Fast սմարթֆոնը հասանելի է 24 900 դրամով, Beeline Pro-ն՝  20 900 դրամով, Beeline Pro 5-ը՝  25 900 դրամով,  Beeline Pro 4-ը՝  22 900 դրամով, Beeline Smart 8-ը՝  19 900 դրամով, իսկ Beeline Pro 6-ը՝ 32 900 դրամով: Ակցիան շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը:

Օգտվելով այս ակցիայից՝ բաժանորդները ստանում են նաեւ նոր հեռախոսահամար եւ «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթից մեկ ամիս անվճար օգտվելու հնարավորություն: Այս սակագնային փաթեթը ներառում է 10 000 րոպե Beeline բջջային ցանցի ներսում, 1500 ՄԲ գերարագ ինտերնետ, 150 SMS տեղական ցանցերում եւ 10 հեռուստաալիք՝ BeeTV հավելվածով դիտելու համար:

«Այս փոքրիկ անակնկալը թող ոգեւորի մեր աշակերտներին ու ուսանողներին իրենց ուսման մեջ եւ հիշեցնի, որ Beeline-ը իրենց հետ է այդ բարդ եւ կարեւոր ճանապարհին: Մեր հեռախոսների օգնությամբ նրանք կկարողանան միշտ կապի մեջ լինել իրենց հարազատների հետ: Բացի այդ, հուսով եմ, որ նրանք կօգտագործեն այս սմարթֆոնների ու տրամադրվող սակագնային փաթեթի հնարավորությունները նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, ինչը նրանց կյանքը կդարձնի ավելի լավը», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ