Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հրանուշ Հակոբյանն անելիք չունի Սփյուռքում. պետք է ստեղծել ներգաղթի ազգային գործակալություն

Ներհայաստանյան քաղաքական քննարկումների օրակարգում գնալով ավելի արդիական է դառնում 2007 թ. հունվարին ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու կամ նոր ռազմավարություն ընդունելու հարցը՝ հաշվի առնելով միջազգային և տարածաշրջանային իրադրության, Հայաստանի անվտանգության միջավայրում, ներքին և արտաքին կյանքում տեղի ունեցած էական փոփոխությունները վերջին տասը տարվա ընթացքում: Մասնավորապես, իր «Vae Victis կամ՝ Վայ պարտվածներին» վերտառությամբ հոդվածում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության առիթով այս հարցին «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում անդրադարձավ նաև ամերիկագետ Արեգ Գալստյանը՝ ասելով, որ ընդհանրապես ազգային անվտանգության ռազմավարություններն ընդունվում են այն դեպքում, եթե աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ և այդ փոփոխություններն առնչվում է քո երկրին, և զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունները 2008 թ. միջազգային տնտեսական ճգնաժամից, միջազգային և տարածաշրջանային իրադրության լուրջ փոփոխություններից և անգամ 2016 թ. Քառօրյա պատերազմից հետո, գոնե հրապարակայնորեն, չեն քննարկում ազգային անվտանգության ռազմավարության վերանայման հարցը:

ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Ռազմավարության վերանայման հետ կապված առաջին հարցը, որին այսօր կանդրադառնանք, վերաբերում է հայկական Սփյուռքին և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Ներկայիս ռազմավարական փաստաթղթում հստակ ամրագրված է հետևյալ դրույթը, որ «ՀՀ ազգային անվտանգության կարևոր յուրահատկություններից է Սփյուռքին առնչվող խնդիրների համալիրը»: Իհարկե, նշվում է, որ Սփյուռքի հետ կապերն առանձնահատուկ դեր ունեն Հայաստանի զարգացման համար, բայց խոսքն այստեղ հիմնականում հայապահպանության, սփյուռքահայությանը ուծացումից փրկելու, լեզվի և մշակույթի հետ կապված խնդիրների մասին է: Բայց պե՞տք է արդյոք ինչ-որ առումով վերանայվեն Սփյուռքին առնչվող կարևորագույն հարցերը: Պե՞տք է վերաիմաստավորվի Սփյուռքի դերը Հայաստանի զարգացման մեջ, պե՞տք է արդյոք վերատեսության ենթարկվեն Հայաստանի վերաբերմունքը Սփյուռքին և Սփյուռքի վերաբերմունքը թե՛ հայկական պետության զարգացման տեսլականին և թե՛ ընդհանրապես ազգային խնդիրների առաջնահերթությունների ընտրությանը: Ինչպե՞ս պահպանել ազգային ինքնությունը հայկական գաղթօջախներում և միաժամանակ բարձրացնել քաղաքական, պետական, ազգային գիտակցությունը հայության շրջանում, Սփյուռքին ավելի հաղորդակից դարձնել Հայաստանի ներքին իրավիճակին և խնդիրներին:

ՈՒՆԵ՞ՆՔ ԱՐԴՅՈՔ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:

– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է արտացոլվեն Սփյուռքին առնչվող հարցերը նոր ռազմավարության մեջ և ընդհանրապես պե՞տք է արդյոք նոր փաստաթուղթ:

– Առաջին տարբերակը հետևյալն է, որ եթե նոր ռազմավարության մեջ որևէ կետ չլինի Սփյուռքի մասին, դա շատ սխալ և վտանգավոր է, մանավանդ որ այսօր ապրում ենք գլոբալիզացիայի (համաշխարհայնացման) պայմաններում:

Երկրորդ տարբերակը՝ եթե Հայաստանի իշխանությունները բաժին առանձնացնեն Սփյուռքի մասին Հայաստանի նոր ազգային անվտանգության ռազմավարության մեջ, կնշանակի, թե մեծ փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի մոտեցումների մեջ: Դա նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է ավելի աշխույժ ձևով մասնակցել միջազգային բեմի վրա, իր տեղը գտնել համաշխարհայնացման մեջ և բոլոր առիթներն օգտագործել Հայաստանի և հայության շահերի համար:

Իրականության մեջ ուզում եմ չորս հանգամանքի վրա շեշտ դնել: Նախ, պետք է ասել, որ Սփյուռքը գոյություն ունի իբրև կոնցեպտ, բայց իբրև իրավական կարգավիճակ՝ գոյություն չունի: Սփյուռքը գոյություն ունի իբրև պատմական, սոցիալական, քաղաքական, տնտեսական, ընկերային, մշակութային կոնցեպտ և այլն: Բայց Սփյուռքը գլխավորաբար ռազմաքաղաքական կոնցեպտ է, արդեն իրականություն է ռազմաքաղաքականության մեջ, որովհետև Սփյուռքից օգտվելով՝ կարող ես ճնշում գործադրել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ֆրանսիայի, թե՛ Միացյալ Նահանգների և մնացած բոլոր պետությունների կառավարությունների վրա, որտեղ հայությունն ունի կարևոր ներկայություն: Սփյուռքը շատ կարևոր ուժ է, եթե լավ օգտագործես, որովհետև լուրջ կարողություններ կան ամենատարբեր ասպարեզներում, լինի տնտեսական թե մշակութային, քաղաքական թե ռազմական, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի և հայության անվտանգությանը: Կարևոր են թեկուզ սփյուռքահայ տարբեր մասնագետների ուժերը, որոնք Հայաստանի իշխանությունները, դժբախտաբար, չեն օգտագործում: Պատկերացրեք, որ բոլոր ասպարեզներում նոր մոտեցումով մոտենանք հարցին, Հայաստանն ավելի ինքնիշխան կդառնա, ավելի զորավոր կդառնա և գոնե պրագմատիկ ձևով կմոտենանք հարցերին: Օրինակ՝ միջազգային հարաբերություններում, հնարավոր չէ՞ խորհրդաժողով գումարել անվտանգության հարցերի շուրջ, 2-3 օր Երևանում, միայն մասնագետների մասնակցությամբ՝ Սփյուռքից, Հայաստանից, Արցախից:

Երկրորդը, ի՞նչ վիճակում է Սփյուռքն այսօր: Անցումային փուլում է: Հին, ավանդական մոդելը մեռած է: Այն մոդելը կամ կարգավիճակը, որ ստեղծվեց 1915-20 թթ. հետո, ծերացած, հոգնած և վերջացած է: Հիմնված էր ոչ-ինքնիշխանական Հայաստանի և Սառը պատերազմի տրամաբանության վրա՝ իր գլխավոր սկզբունք ունենալով հայապահպանումը և ավտորիտարիզմը: Այս երկու կետերը վերջացած են: Հայաստանը ինքնիշխան պետություն է, և Սառը պատերազմն էլ ավարտվել է: Բարեբախտաբար:

Նոր կարգավիճակը (մոդելը) առայժմ իրականություն չի դարձել, բայց իր բայց իր սկզբունքները բոլորովին տարբեր են հին կարգավիճակից: Հիմնված է անձի, շարժունության (2-3 օրվա մեջ կարող ես Փարիզից գնալ Երևան, վերադառնալ, ինչը հնարավոր չէր 30 տարի առաջ), պրագմատիզմի, մասնակցային ժողովրդավարության վրա: Այս նոր կարգավիճակը հայապահպանման սկզբունք չէ այլևս, արգելակ է: Սփյուռքն այսօր գտնվում է այս խաչմերուկի մեջտեղում:

Երրորդ հանգամանքն ավելացնենք: Ինչպե՞ս են այսօր Հայաստանի իշխանություններն ընկալում Սփյուռքի նշանակությունը: Դժբախտաբար, շատ պարզ: Կարծում են, թե նախարարություն ստեղծելը բավարար է: Ճիշտ հակառակը պետք է լինի: Արդյոք պետք ունե՞նք Սփյուռքի նախարարության: Չեմ կարծում: Հրանուշ Հակոբյանը, դժբախտաբար, անելիք չունի Սփյուռքում: Այդ ժամանակներն ավարտվել են: Բայց կարևոր է ստեղծել ազգային գործակալություն հայրենադարձության, ներգաղթի վերաբերյալ: Ֆրանսիայում, Միջին Արևելքում, Եվրոպայում, Ամերիկայում սփյուռքահայ համայնքներին հետևելու փոխարեն պետք է ստեղծել պայմաններ, որ սփյուռքահայերը վերադառնան Հայաստան: Անշուշտ, առաջին հերթին այն գաղութները, որոնք ֆիզիկական վտանգի մեջ են: Դրանից հետո Հայաստանը կդառնա «համայն հայության Հայաստան»:

Եվ վերջին կետը՝ Հայաստանի իշխանություններն ինչպե՞ս են ուզում օգտագործել և գործածել Սփյուռքի ներուժը: Սփյուռքը ինքնավար և ժողովրդավարական (դեմոկրատական) ինքնությո՞ւն է, թե՞ Հայաստանի շարունակությունը: Կարծում եմ, որ Սփյուռքը կարող է ինքնավար և ժողովրդավարական լինել և շատ սերտ հարաբերություններ ունենալ Հայաստանի և Արցախի հետ, բայց Սփյուռքը չի կարող Հայաստանի շարունակությունը լինել, որովհետև մենք ֆրանսիացի ենք, մյուսները ամերիկացի են, մյուսը՝ կանադացի, մյուսն էլ՝ ռուսաստանցի: Եվ որքան մտածենք, թե Սփյուռքը Հայաստանի շարունակությունն է, այնքան մտնելու ենք այդ պետությունների ներքին հարցերի մեջ, ինչը հնարավոր չէ: Պատկերացրեք, որ օտար փոքրիկ գաղութ լինի Հայաստանում: Հայաստանի իշխանությունները, բնականաբար, թույլ չեն տա մեկ այլ պետություն օգտագործի Հայաստանում գոյություն ունեցող այդ գաղութը իբրև շարունակություն: Ուրեմն նույնը նաև հայերի պարագայում է: Ես կարծում եմ, որ իսկապես ժողովրդավարական հեղափոխություն է պետք, հեղափոխություն՝ անշուշտ առանց արյունի: Բայց ուզում եմ ասել, որ Սփյուռքը պետք է լինի շաղկապված հարաբերության մեջ Հայաստանի հետ, բայց ոչ իբրև շարունակություն, որովհետև կան հարցեր, որ զուտ ֆրանսիական, ամերիկյան, կանադական հարցեր են:

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ

– Սփյուռքին առնչվող հարցերում նկատվող մյուս կարևոր խնդիրն այն է, որ, անշուշտ, շատ բազմաշերտ սփյուռքահայության պատկերացումները մեր պետության անվտանգության և զարգացման, ազգային խնդիրների մասին շատ հաճախ տարբերվում են կամ գոնե առաջնահերթություններն են տարբեր:

– Իմ կարծիքով՝ որքան այդպես մտածենք, այնքան դժվարություններ կունենանք: Սփյուռքի և Հայաստանի միջև ստեղծվելիք կարգավիճակը պետք է ժողովրդավարական լինի: Ասել է, թե կարևոր Սփյուռք ունեցող պետություններն իրենց ազգային խորհուրդը պետք է ունենան: Ազգային ասելով՝ նկատի ունեմ ժողովրդավարական ձևը: Պետք է ընտրենք մեր ներկայացուցիչներին: Եվ եթե վաղը Ֆրանսիան, Կանադան, Միացյալ Նահանգները, Արգենտինան, Ավստրալիան, Լիբանանը, Ռուսաստանը ունենան իրենց ազգային խորհուրդները, դրանից հետո կարելի է ստեղծել Սփյուռքի համաշխարհային կոնգրեսը ժողովրդավարական ճանապարհով: Այդ դեպքում բոլոր հարցերը կլուծվեն: Նոր խնդիրներ կունենանք, բայց ինչ խնդիրներ ունենք մինչև այսօր՝ կլուծվեն:

ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ՞ ԱՅՍՕՐՎԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ

– Պե՞տք է արդյոք սփյուռքյան կազմակերպությունները, մասնավորապես, Հայաստանի անվտանգությանը, ազգային հիմնախնդիրներին առնչվող գործողություններն ինչ-որ կերպ համաձայնեցնեն Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հետ: Ինչպե՞ս պետք է լուծվի այս հարցը:

– Ըստ իս, հարցը պետք է լուծվի հետևյալ ձևով: Հայաստանի իշխանությունները թող գումարեն խորհրդաժողով և հրավիրեն սփյուռքահայ այն գործիչներին, որոնք առնչվում են միջազգային հարաբերություններին, անվտանգության, քաղաքական հարցերին: Թող քննարկումներ կազմակերպեն երկու-երեք օր Երևանում, բայց ոչ այնպես, ինչպես Հրանուշ Հակոբյանը կազմակերպեց այդ խայտառակ խորհրդաժողովները Սփյուռքի և Հայաստանի միջև: Պետք են զուտ պրագմատիկ, գործնական խորհրդաժողովներ: Ներեցեք, բայց Սփյուռքի մեջ գոյություն ունեցող այդ կազմակերպությունները անվտանգության մասնագետներ չեն: Ինձ պես մարդիկ Ֆրանսիայում շատ չեն. 5-6 հոգի ենք: Վստահաբար կան Միացյալ Նահանգներում, Կանադայում, այլ երկրներում: Մենք պիտի հավաքվենք, մեզ պիտի կանչեն և ասեն՝ ձեր գործն է, ձեր մասնագիտությունն է, ինչպե՞ս կարելի է ստեղծել անվտանգության նոր ռազմավարություն: Հարգելով այդ բոլոր միությունները Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում կամ Ռուսաստանում՝ ի՞նչ մասնագիտություն ունեն անվտանգության հարցերում: Չեմ կարծում, թե լեզուն, մշակույթը անվտանգության հարցեր են: Պարզապես կարծում եմ, որ հայկական ինքնությունն է կարևոր: Եվ եթե ուզում ենք, որ իսկապես խոսենք վաղվա անվտանգության հարցերի մասին, ապա մեկ հարց ունենք և մեկ պատասխան պետք է տանք այդ հարցին՝ արդյոք հայությունը ասելիք ունի՞ այսօրվա աշխարհում, թե՞ ոչ: Եթե չունի ասելիք, ապա վերջացած են բոլոր հարցերը՝ Սփյուռքը, Հայաստանը և այլն: Կգնանք, կմեռնենք՝ ինչպես որ շատ ինքնություններ են մեռնում, և կմնան միայն հիշատակներ, որը բավարար չէ: Եթե ասելիք ունենք՝ ինչպե՞ս պիտի ասենք, ո՞վ պիտի ասի և ի՞նչ պիտի ասվի: Ես սխալ եմ համարում Հայաստանի իշխանությունների այն գաղափարը, որ եկող տարի պիտի ստեղծվի համահայկական խորհուրդ: Ո՞վ պիտի նշանակվի: Եկեղեցու ներկայացուցիները: Ո՞վ ընտրեց նրանց: Ոչ ոք: Կուսակցությունների ներկայացուցիչնե՞րը: Ո՞վ ընտրեց նրանց: Ոչ ոք: Եվ եթե երեք կուսակցությունները իսկապես ժողովրդավարական են, և ուզում են պաշտպանել ժողովրդավարությունը, նախ թող շահեն իրենց ներկայացուցչականությունը և օրինականությունը՝ ընտրություններ անցկացնելով Սփյուռքում: Այսինքն՝ եթե չանեն այնպես, ինչպես նոր իրականությունն է պահանջում, Հայաստանի իշխանությունների և երեք կուսակցությունների համահայկական խորհուրդը բարեկամական խորհուրդ է լինելու: Դա հին, ավանդական մոդելի մոտեցում է: Ուրեմն սխալ է և վտանգավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում