×


«Երբ Ալեքսին տեսա այդ հագուստով, հուզվեցի»․ Ալեքսանդրի եւ Լիլիթի որդին առաջին դասարանցի է

Ալեքսանդր Բաբասյանի եւ Լիլիթ Բասյանի համար այս սեպտեմբերը տոնական է ու սպասված։ Նրանց որդին այսօրվանից Երեւանի հ. 71 դպրոցի աշակերտ է։ Սննդաբանը BRAVO.am-ին ասել է, որ 6-ամյա Ալեքսանդրը մեծ ոգեւորությամբ է սպասել դպրոց գնալուն:

«Մեկ տարի շարունակ նախապատրաստել ենք իրեն, որ կյանքի նոր փուլ է սկսվելու. դպրոց է գնալու, նոր շրջապատ մտնելու։ Ինքս էլ մեծ ոգեւորությամբ էի սպասում այս օրվան։ Երբ Ալեքսին տեսա դպրոցական հագուստով, կխոստովանեմ՝ հուզվեցի։ Նոր գիտակցեցի, թե ինչքան արագ են անցնում տարիները։ Ժամանակը չի բավականացնում միմյանց վայելելու համար»,- ասել է նա։

Լիլիթ Բասյանը`որդու հետ


Դպրոցական համազգեստի եւ աքսեսուրաների ընտրությամբ Լիլիթն է զբաղվել․ «Գնումները միասին ենք կատարել, եւ միշտ հարցրել եմ՝ ինչ է նախընտրում հագնել կամ ունենալ։ Ուզում եմ, որ իր նախընտրելի ոճն ունենա, իր կարծիքը կարողանա արտահայտել»:

Արդեն դպրոցական Ալեքսանդրը ցանկանում է փրկարար դառնալ․«Մենք չենք միջամտի իր մասնագիտական կողմնորոշմանը։ Երազում եմ, որ իմ տղան լավ  մարդ եւ իսկական տղամարդ մեծանա։ Վստահ եմ, որ արժանի քաղաքացի է մեծանալու»։

Ալեքսանդրն առաջին դասարանցի է


Ծնողներից բացի, Ալեքսի առաջին քայլերին հետեւել են Լիլիթի մտերիմ ընկերուհին՝ Ամալյան, եւ Ալեքսադր Բաբասյանի զարմուհին՝ Էլենը․«Էլենի ընտանիքի հետ այնքան մտերիմ ենք, որ նրան իմ քրոջ աղջիկն եմ համարում»,- եզրափակել է Լիլիթը։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Բասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին