Հռոմում էքսկուրսիայի ժամանակ ավստրիացի դեռահասը Կոլիզեումից բեկոր է պոկել և փորձել այն ուսապարկում թաքցնել, սակայն կարաբիներները ձերբակալել են նրան։ Այս մասին հաղորդում է Roma Today-ը։
Երիտասարդին պետությանը պատկանող մշակությաին արժեքները յուրացնելու մեղադրանք է առաջադրվել։
Իտալական օրենքի համաձայն՝ զբոսաշրջիկին մի քանի հազար եվրո տուգանք կարող է սպառնալ։ Իսկ Իտալիայի մշակութային ժառանգությանը կամ լանդշաֆտին վնաս հասցնելը կարող է հինգ տարվա ազատազրկմամբ սպառնալ։